Խաբեբաներին կարելի է հեշտությամբ տարբերել նայելով նրանց կենդանակերպի նշանին

Եթե մարդուն հարցնենք, թե ինչը նա չի ների իր սիրելիին,մեծամասնությունն առանց մտածելու կպատասխանի՝իհարկե սուտը:Մինչդեռ համարյա բոլորն ունեն գաղտնիքներ, որոնց մասին կինը կամ ամուսինը տեղյակ չեն քանի որ կողակիցը հմտորեն խաբում է:Բայց մի բան է ստել հանուն փրկության և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը,առանց որի մարդը չի կարող ապրել:Այդպիսի «խաբեբաներին» կարելի է հեշտությամբ տարբերել նայելով նրանց կենդանակերպի նշանին:

Կշեռք Այս համաստեղության ներկայացուցիչները հայտնի բանսարկուներ էն,ովքեր իրենց բնությամբ երբեք մինչև վերջ ոչինչ չեն ասում՝պատելով իրենց գաղտնիության շղարշով:Նրանք հակված են ապօրինի հարստացմանը,իսկ դա նշանակում է,որ երիտասարդ տարիքից նրանք սովորում են խաբեության, խորամանկության և հնարամտության հիմունքները: Ավելի հասուն դառնալով այս անհատների մոտ կատարելագործվում է ստելու հմտությունը, դրա համար էլ,նրանց սիրելի մարդիկ ոչ մի հնարավորություն չեն ունենում բռնացնել Կշեռքներին ստի,անհավատարմության մեջ: Այս մարդիկ նույն կերպ են իրենց պահում աշխատանքի մեջ,քանի որ չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակումներ,նրանք շահագործում են ուրիշներին ստիպելով նրանց աշխատել իրենց փոխարեն, նորից խաբեության միջոցով:Շնորհիվ հենց այս հատկությունների, Կշեռքներից լավ խարդախներ, հայտնի փաստաբաններ և քաղաքական գործիչներ են ստացվում:

Երկվորյակներ Իրենց էությամբ Երկվորյակ նշանի ներկայացուցիչները երկերեսանի մարդիկ են դա նշանակում է,որ ստի հանդեպ կիրքը նրանց արյան մեջ է:Դա պարզ է դառնում մանկությունից,բայց առավել արտահայտված է լինում,երբ երկվորյակները մեծանում են:Նրանք հեշտությամբ կարող են շահագործել շրջապատի մարդկանց՝հանուն իրենց շահի, հեշտությամբ կառավարում են պետք եղած մարդու միտքը և ստիպում են նրան կասկածել նույնիսկ սեփական աչքերով տեածին: Ինչումն է բանը:Բանը նրանում է,որ երկվորյակները կարողանում են զսպել իրենց զգացմունքները,իսկ դա նշանակում է,որ իրենց դեմքի արտահայտությունից և շարժուձևից հնարավոր չի լինում կռահել սուտը:Ավելին այս նշանի ներկայացուցիչները զգուշավոր մարդիկ են,ովքեր ունենում են նախօրոք պատրաստած և տրամաբանական արդարացում,իսկ դա նշանակում է,որ նրանց չհավատալ չի կարելի: Ըստ վիճակագրության,յուրաքանչյուր երկվորյակ,բացի կնոջից ունենում է սիրուհի կամ սիրեկան:

Ձկներ Անսահման երևակայության տեր Ձկները ինտրիգներ հյուսելու իսկական վարպետներ են:Նրանց հեշտությամբ հաջողվում է ստեղծել իսկական պատրանք,որին հավատում են բոլորը:Պետք է ասել,որ նրանք շատ վտանգավոր անհատներ են:Հետաքրքիրն այն է,որ Ձկները հազվադեպ են ստում սեփական շահի համար:Հաճախ սուտն օգտագործում են սեքսուալ արկածները թաքցնելու համար: Դրա համար,չարժե զարմանալ,երբ ձեր սիրելին՝ ծնված այս համաստեղության տակ, հանկարծ կհյատնի ձեզ որ ստիպված է գիշերել գրասենյակում զեկույցներ անելու համար:Իրականում նա կդավաճանի ձեզ, իսկ առավոտյան,հոգնած տեսքով տուն կվերադառնա: Ավելին՝ ի տարբերություն մյուս հայտնի «խաբեբաների»,Ձկները իրենք էլ են սկսում հավատալ սեփական ստերին դրա համար էլ երբեմն անկեղծորեն չեն կարողանում ասել որն է սուտը,որն է ճիշտը:Հենց այդ պատճառով էլ բռնացնել նրանց ստելիս՝ գրեթե անհնար է:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика