Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է թե որն է իրենց համար համարվում կարմիր գիծ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է,որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան նրա գնահատմամբ՝Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ վստահություն հայտնելով որ այդպես էլ շարունակվելու է Արմենպրես-ի փոխանցմամբ՝այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է,որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները պաշտպանված լինեն:Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է,որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,-ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ շեշտելով,որ պետք աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Մենք այն երկիրն ենք,որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին,որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում:Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,-ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական մշակութային տնտեսական և անվտանգության ոլորտներում:«Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ,այդ թվում՝ահաբեկիչների ներկայությունը նշել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика