Իսկ դուք գիտեք ասպիրինի հրաշք հատկության մասին

Որքան էլ լվանաք հին սպիտակ հագուստը, այն միևնույնն է մնում է…մոխրագույն: Սակայն ասպիրինի սովորական հաբերը կարող են փոխել ձեր կարծիքը: Վերցրեք 325մգ 5 հաբ և լուծեք 7լ ջրի մեջ: Այժմ սպիտակ իրերը թրջեք ասպիրինային խառնուրդի մեջ և թողեք 8 ժամ: Ժամանակը լրանալուն պես լվացեք հագուստը լվացքի մեքենայի մեջ: Սկզբնական ձյունաճերմակությունն ապահոված է:

Ասպիրինը կօգնի նաև արյան հետքերից ազատվելու հարցում: Դրա համար ասպիրինի հաբերը լուծեք սառը ջրի մեջ և հագուստը դրեք մեջը: Արյան հետքերով հագուստը երբեք մի փորձեք լվանալ տաք ջրով, քանի որ լաքաներն այլևս չեն մաքրվի: Այժմ թանկարժեք լաքահանիչներ գնելու կարիք չկա: Ասպիրինը կօգնի մաքրել ձեր սիրելի հագուստը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика