Ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ եթե ամեն օր ծիրանաչիր ուտեք

Ծիրանաչիրը շատ համեղ է, օգտակար և առողջարար։ Այն պարունակում է կալցիում, կալիում, ֆոսֆոր, վիտամին A, C, երկաթ։ Ծիրանի մեջ առկա մագնեզիումը նվազեցնում է սթրեսը և կարգավորում է մարսողությունը։ Վիտամին B-ն, մյուս կողմից, ամրացնում է նյարդերը։ Այս պտուղը հիասքանչ է այն մարդկանց համար, ովքեր ունեն բարձր խոլեստերին։

Ծիրանաչիրն ուտելիս պետք է շատ ծամել՝ այդպիսով խթանելով մարսողությունը։ Այն պաշտպանում է սիրտը և մաքրում է արյունը։ Ծիրանաչիրը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է ոսկորների բնական գործունեության համար։ Ներկայացնում է ծիրանաչրով պատրաստվող մի բաղադրատոմս, որը պայքարում է նաև քաղցկեղի դեմ։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 200 գրամ ծիրանաչիր
  • 100 գրամ սալորաչիր
  • 100 գրամ ընկույզ
  • 2 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը՝ Ծիրանաչիրը, սալորաչիրը և ընկույզը աղալ, ապա ավելացնել մեղրը և լավ խառնել։ Խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ և դնել սառնարանում։ Օգտագործման եղանակը՝ Այս հրաշք և համեղ խառնուրդից պետք է ուտել օրական 1 թեյի գդալ՝ նախաճաշից առաջ, և 1 թեյի գդալ՝ քնելուց առաջ։ Ուշադրություն․ Այն չի կարելի չափից շատ ուտել, քանի որ կարող է առաջացնել փորկապություն։ Այս բաղադրատոմսը չի կարելի նաև 1 տարեկանից փոքր երեխաներին:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика