Երևանի կենտրոնով երեկ գիշեր ռազմական ուղղաթիռ է տեղափոխվել,այս մասին պարզ է դառնում Mediaportի տելեգրամյան ալիքի հրապարակած տեսանյութից։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյան ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է,որ ուղղաթիռ տեղափոխվել է զինվորական շարժի շրջանակներում.
Վահագն Ալեքսանյանը նաև հերքել է մամուլում տարածված մի շարք տեղեկություններ։Մասնավորապես,նա նշել է որ ՔՊ վարչության անդամների կողմից հրաժարականի պահանջի մասին լուրերը սուտ են, վարչության նիստ երեկ չի եղել,խմբակցության նիստ չի եղել Հանրայինի տեսախցիկ չի բերվել, Նիկոլ Փաշինյանի ուղերձ չի լինելու,ընդդիմության հետ հանդիպում չի եղել