Ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխային ծեծելը նրա անհատականության ձևավորման վրա

Երեխային հարվածելը կամ նրա վրա բղավելը չափազանց զզվելի ռազմավարություն է ծնողների կողմից, որը որևէ կապ չունի դաստիարակության հետ:

Ահա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխային ծեծելը. Առաջին և ամենատարածված խնդիրը, որի պատճառով ծնողները ծեծում են իրենց երեխաներին, նյարդային վերահսկողության կորուստն է: Եթե երեխան անվերջ լացում է սովորական մանրուքի համար և ձայնը չի կտրում ձեր գոռոցից, ապա նույն վարքագծի շարունակությունը ավելի է ուժեղացնելու երեխայի լացը և գոռոցը: Ձեր վարքագծի հետևանքով նա վախից կլռի և վիրավորանքը կկուտակի ներսում:

Եթե դուք ծեծում եք երեխային առանց նրան բացատրելու պատճառի մասին, ապա նա շարունակելու է նույն սխալները կրկնել: Ժամանակին, երբ մեր ծնողները մեզ պատժում էին որևէ իր կոտրելու համար, մենք հասկանում էինք, որ նրանք դժվարությամբ են ձեռք բերել այդ ամենը ու ընդունում էինք նրանց դիտողությունը: Ներկա ժամանակները շատ են փոխվել ու երեխաների համար նման երևույթները խիստ անհասկանալի են:

Ծեծի ամենասխալ դրսևորումը այն է, որ շատ ծնողների համար ծեծը նորմա է: Դուք պետք է կարողանաք ընտրություն անել, թե ինչ եք ձեր երեխային համար ցանկանում: Դուք ցանկանում եք, որ նա լինի երջանիկ, թե լսող լինի…

Երեխաները, որոնց հաճախ են ծեծում և պատժում, մեծանում են ինքնամփոփ և չշփվող: Վախի գործոնը սխալ ազդեցություն է ունենում երեխայի անհատականության ձևավորման վրա: Վիրավորանքը և զայրույթը խաթարում են երեխայի անհատականության ձևավորումը, իսկ երեխան կորցնում է ծնողների հանդեպ ունեցած հարգանքը:

Երեխաներին զգուշացումներ տալուց կամ վախեցնելուց առաջ իրերը անվանեք իրենց անուններով և այդ ընթացքում դուք ինքներդ կհանգստանաք: Երեխաներին պատժելը ծնողների անձնական ընտրությունն է, սակայն պետք չէ մոռանալ այդ ամենի հետևանքների մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика