Ինչ արտասովոր ախտանշաններով կարող են դրսևորվել սրտամկանի հիվանդությունները

Սրտանոթային համակարգի հիվանդությունները շատ տարածված են և համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը։ Այս հիվանդությունները տարեկան միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում ինչը պայմանավորված է նրանով որ դրանք կարող են բավական երկար ժամանակ մնալ աննկատ և հայտնաբերվել երբ բուժումը ոչ միշտ է բավական արդյունավետ լինում։

Սրտի հիվանդությունների դեպքում շատերին թվում է որ հիմնական ախտանշանը պետք է լինի սրտամկանի հատվածի ցավը սակայն խնդիրն այն է որ այս խանգարումների մասին հուշող շատ ախտանշաններ բնավ կապված չեն նման ցավի հետ և կարող են բավական արտասովոր լինել ինչի պատճառով էլ մարդիկ հաճախ են անտեսում դրանք։ Սա հանգեցնում է հիվանդության հետագա զարգացման և կարող է լուրջ բարդությունների և անգամ մահվան պատճառ դառնալ ուստի նման խնդիրներից խուսափելու համար medikforum.ru բժշկական պորտալը ներկայացրել է այդ ախտանշաններից մի քանիսը։

Ոտքերի այտուցներ Ոտքերի հյուսվածքներում հեղուկի կուտակումը կարող է խոսել կանգային սրտային անբավարարության մասին որի դեպքում սրտամկանը չի կարողանում ինչպես հարկն է իրականացնել արյան շրջանառությունը։ Հատկապես վտանգավոր ախտանշան է կոճերի այտուցվածությունը ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Որովայնի ցավեր Ստամոքսի հատվածում ցավոտ զգացողությունները որոնք նման են գաստրիտի ախտանշաններին նույնպես լուրջ պատճառ են սրտաբանին դիմելու համար Իրականում նման ցավերը հիվանդ սրտամկանի մասին հուշող բավական տարածված ախտանշան են։ Բացի այդ ստամոքսի այրոցը նույնպես կարող է լինել սրտամկանի աշխատանքի խանգարման մասին հուշող արտասովոր ախտանշաններից մեկը ուստի այն նույնպես չի կարելի անտեսել։ Եթե ստամոքսի ցավն ու այրոցն ուղեկցվում են սրտանոթային համակարգի խնդիրների մասին հուշող այլ ախտանշաններով ապա խնդիրն ամենայն հավանականությամբ կապված չէ մարսողական համակարգի հետ։

Գլխապտույտ Եթե գլխապտույտները հազվադեպ են ի հայտ գալիս ապա անհանգստանալու որևէ պատճառ չկա մինչդեռ հաճախակի գլխապտույտները կարող են կապված լինել զարկերակների աղտոտվածության և սրտի փականների աշխատանքի խանգարման հետ։

Մեջքի վերին հատվածում ճնշման զգացողություն Մեջքի վերին հատվածում ճնշման ու սեղմվածության զգացողության դեպքում ևս հարկավոր է զգոն լինել քանի որ այս տհաճ զգացողությունները հաճախ սրտի նոպայի բարձր հավանականության մասին նախազգուշացնող ախտանշան են լինում։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Գլխացավեր Եթե գլխացավերն ուղեկցվում են գլխապտույտներով ու ընդհանուր թուլությամբ ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին։ Նման տհաճ ախտանշանների առկայությունը կարող է հուշել սրտամկանի թուլացման արյան շրջանառության վատթարացման և արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի մասին ուստի հարկավոր է զգոն լինել։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика