Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ վերջին հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ նախընտրում են հանդիպել ոչ խելացի, բայց վառ կանանց հետ, քան բարձր մտավոր կարողություններով և տգեղ:
Տղամարդկանց 73 տոկոսը հայտարարել է, որ ավելի շուտ հանդիպման կհրավիրի գեղեցիկ կնոջ, եթե նույնիսկ նա լինի ոչ խելացի, քան` տգեղ: 10 տղամարդկանցից 8-ը խոստովանել են, որ իրենց ուժեղ կանայք վախեցնում են:
Իսկ ահա կանայք տղամարդկանց այլ որակներին են նախապատվությունը տալիս: 10-ից միայն մեկ կին է նշել, որ կհանդիպի գեղեցիկ բայց ոչ խելացի տղամարդու հետ. նրա հետ սեքսը հաճելի ու լավը կլինի: Մնացածը պնդել են, որ իրենց գրավում են բացառապես խելացի տղամարդիկ:
Մասնագետներից մեկը պարզաբանել է.«Այս հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցեց , որ կանացի գեղեցկությունը տղամարդկանց համար որոշիչ դեր ունի»: