Ինչպես ձմռան համար պահել հատապտուղներ. ավելի պարզ ու օգտակար չի լինում

Իմանալով այս եղանակի մասին, այլևս երբեք հատապտուղներից մուրաբա չեք պատրաստի: Կա հրաշալի տարբերակ ձմռան համար հատապտուղ պահպանելու համար:
Մուրաբա պատրաստելը շատ ժամանակ է խլում օգտագործվում է մեծ քանակությամբ շաքարավազ, բացի այդ շատերը չեն սիրում այն: Եվ ահա ներկայացնում ենք ձմռան համար հատապտուղ պահելու հանճարեղ եղանակ: Այն շատ ավելի պարզ է, արագ և օգտակար և ինչը ամենակարևորն է, սա դուր է գալիս նույնիսկ երեխաներին:

Այս կերպով կարող եք նախապատրաստել ազնվամորին, կեռասը, ելակը, բալը: Այսպիսով, ինչ է պետք անել. Անհրաժեշտ է միայն բլենդեր և պլաստիկե կոնտեյներ: Կարող եք օգտագործել միանգամյա օգտագործման կոնտեյներներ, դա չափազանց հարմար է: Պարտադիր լավ ընտրեք հատապտուղները, այլապես թեկուզ 1 կիսափչացած հատիկը կփչացնի ամբողջ կոնտեյները: Եթե կորիզով հատապտուղներ են, դրանք անհրաժեշտ է հեռացնել:

Սկզբում մի կողմ դրեք մի քանի ամենագեղեցիկ և ախորժելի հատապտուղները: Մնացածը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք: Ցանկության դեպքում կարող եք շաքարավազ ավելացնել, սակայն առանց դրա էլ հրաշալի է ստացվում: Ամբողջական հատապտուղները լցրեք կոնտեյներների մեջ, և ավելացրեք մանրացրած զանգվածը: Փակեք կոնտեյների կափարիչը և ուղարկեք սառցարանը, որտեղ էլ դրանք պահվելու են: Կարող եք սրանով փոխարինել քաղցրավենիքները, պաղպաղակը, ուտել մուրաբայի փոխարեն:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика