Ինչպես թարմ և հանգիստ տեսք ունենալ առավոտները

6 խորհուրդ՝ ինչպես թարմ և հանգիստ տեսք ունենալ առավոտները:

1․ Ալոե վերայով դիմակ Մաշկին առողջ տեսք հաղորդելու համար ալոեի միջուկը խառնեք կիտրոնի հյութին և խառնուրդը քսեք մաքուր դեմքին: 20 րոպե անց լվացեք դիմակը: Պրոցեդուրան կրկնեք գոնե շաբաթական մեկ անգամ և շուտով հրաշալի արդյունք կունենաք:

2. Ատամների սպիտակեցում տնային պայմաններում Ամեն անգամ ատամները մաքրելիս ատամի մածուկի հետ խոզանակի վրա մի քիչ սոդա լցրեք:

3. Ոտքերի քսուք Վազելինը ոտքերի մաշկը կնրբացնի և կօգնի մոռանալ կոշտացած կրունկների մասին: Քնելուց առաջ ոտքերին մի քիչ քսուք, կոկոսի և/կամ ձիթապտղի յուղ քսեք: Ավելի լավ արդյունքի համար գուլպա հագեք:

4. Շուրթերի բալզամ Կոկոսի յուղն արդյունավետ է շուրթերի մաշկը խոնավեցնելու համար: Քնելուց առաջ այն քսեք շուրթերին և շուտով կզգաք տարբերությունը:

5. Մերսում Եթե մտերիմը պատրաստ է մերսել ձեր ձեռքերը, ոտքերը, ուսերը կամ մեջքը, ադ հնարավորությունը բաց չթողնեք: Արյան շրջանառությունը լավացնելու և մկանների լարվածությունը վերացնելու համար մերսման հատվածին մի քիչ կոկոսի յուղ քսեք:

6. Գերչակի յուղը թարթիչների և հոնքերի համար Թարթիչներին և հոնքերին առողջ տեսք կհաղորդի: Նաև շատ լավ խոնավեցնում է մաշկը: Այն դեմքին քսեք դիմահարդարվելուց կամ քնելուց առաջ՝ խուսափելով աչքերի մեջ ընկնելուց:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика