Ինչպես ազատվել ցերեկային քնկոտությունից

Քունը համարվում է օրգանիզմի հիմնական պահանջներից մեկը:Սակայն լինում են իրավիճակներ,երբ քնելու ցանկությունը խանգարում է:Երբ ցերեկը մարդկային կենսագործունեության ակտիվ ժամերին,մարդն անընդհատ ուզում է քնել,դա չի կարելի բնականոն համարել:Պետք է թարմացման ճիշտ տարբերակ գտնել:Առաջարկում ենք հրաշալի թեյատեսակ,որը կարող է օգնել նման իրավիճակներում:Եվ այսպես՝ կոճապղպեղով թեյ:

Պատրաստման եղանակը 0.5 լիտր ջուր, կոճապղպեղը մաքրել և քերել, երկու պտղունձ հիլ, մի քիչ դարչին, 1 թեյի գդալ կանաչ թեյ, 3-5 թեյի գդալ մեղր, մեխակի մի քանի հատիկ, կես կիտրոն:Ջուրը պետք է եռացնել: Եռալու ժամանակ վերը թվարկված բոլոր բաղադրիչները, բացի մեղրից՝ լցնում ենք ջուրը, պահելով 3-4 րոպե, որից հետո անհրաժեշտ է վերցնել կրակի վրայից:Ավելացվող մեղրի չափը՝ ըստ ցանկության, երբ խառնուրդն արդեն գոլ վիճակում կլինի:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика