Գազարի հյութը չափազանց առողջարար է: Այս հյութի կանոնավոր օգտագործումը զգալիորեն կհեշտացնի ձեր կյանքը: Խորհուրդ է տրվում առավոտյան նախաճաշից առաջ 1 բաժակ գազարի հյութ խմել:
Բաղադրություն
1 գազար
2 նարինջ
Կես վարունգ
5-10 անանուխի տերև
20 գ թարմ կոճապղպեղի արմատ
Լվացեք և մաքրեք նարինջը:Կտրատեք բաղադրիչներն ու լցրեք բլենդերի մեջ,ավելացրեք անանուխի տերևները և լավ խառնեք:Նարինջը վիտամին C-ի հրաշալի աղբյուր է, որն ամրացնում է իմունիտետը:Անանուխի տերևները հրաշալի են ինհալացիաների դեպքում: Կոճապղպեղը հանգստացնում է գլխացավերը որոնք ի հայտ են գալիս ալերգիաների արդյունքում:Այն նաև հզոր հակաօքսիդանտ է:
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցվածլինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկիհետ: