Ինչը կարող է ավելի երջանիկ դարձնել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Ի՞նչ է երջանկությունը: Կարծում ենք յուրաքանչյուրի համար այն յուրովի է: Եվ այսպես, եկեք տեսնենք թե ինչը կարող է ավելի երջանիկ դարձնել Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին:

Խոյ Խոյերի համար երջանկություն են ազատությունը և սահմանափակումների բացակայությունը:Նրանք սեփական ուժերով են ձեռք բերում իրենց երջանկությունը՝օգտագործելով ներքին ռեսուրսները և երբեք չեն շեղվում նախանշած ուղուց:Սակայն իմպուլսիվ Խոյերը չպետք է մոռանան մտերիմ մարդկանց օգնության և աջակցության մասին, որոնք ամենևին էլ իրենց զսպող գործոն չեն:

Ցուլ Ցուլերը սիրում են իրենց գեղեցիկ իրերով շրջապատել:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեծ մասը ձգտում է շքեղության և հարստության:Նրանք նաև ձգտում են իրենց շրջապատել մարդկանցով,որոնք կհարգեն ու կգնահատեն իրենց:Ցուլերը երջանիկ կլինեն, եթե նրանց կողքին լինի իրենց ձգտումները կիսող մեկը, բայց իրենք էլ պետք է փոխադարձ անկեղծ սեր նվիրեն:

Երկվորյակներ Երկվորյակների համար երբեմն դժվար է կողմնորոշվել ցանկությունների հարցում:Նրանք կարողանում են իրենց ցանկությունը փոխել՝ կախված տրամադրությունից,շաբաթվա օրից և այլ գործոններից: Սակայն Երկվորյակների կյանքում ամենակարևոր բանը շփումն է,նոր տպավորությունները,ծանոթություններն ու դրական էմոցիաները: Երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն ոչ միայն ուրախություն փնտրել, այլև նվիրել այն:

Խեցգետին Ռոմանտիկ Խեցգետիններին ընտանեկան հարմարավետություն է պետք ընտանիք և մտերիմ մարդիկ, որոնք գնահատում և սատարում են իրենց:Հաճախ նրանք միայնության են ձգտում,որպեսզի տրվեն երազանքներին: Խեցգետինների համար ավելի դյուրին կլինի երջանիկ կյանք ունենալ, եթե սովորեն գնահատել ու հարգել իրենց անհատականությունը:

Առյուծ Ինքնավստահ Առյուծներին լիարժեք երջանկության համար հաճախ ինքնարտահայտման համար տարածք է պետք:Նրանք տանել չեն կարողանում մարդկանց,որոնք մատնանշում են՝ինչպես պետք է իրենց պահեն: ԱԱռյուծների համար երջանկություն է,երբ գնահատում են իրենց տաղանդն ու վաստակը: Սակայն Առյուծները երբեմն պետք է դադարեն իրենց բոլորից վեր դասել, որպեսզի կարողանան գնահատել երջանկությունն ու այն կիսել մտերիմների հետ:

Կույս Կարգուկանոն սիրող Կույսերը ցանկանում են հարմարավետություն ստեղծել սեփական ձեռքով:Նրանք դրանում հաճույք և բավարարում են զգում: Կույսերի համար երջանկություն են կայունությունն ու իրենց տեղում դրված իրերը: Սակայն լիարժեք երջանկություն գտնելու համար նրանք պետք է ավելի թեթև վերաբերվեն ամեն ինչին:Մի փորձեք քննադատել ձեզանից տարբերվող մարդկանց և ձեր կյանքում ներդաշնակություն կտիրի:

Կշեռք Կշեռքների համար չափազանց կարևոր է հավասարակշռությունը:«Ոսկե միջինում» ներդաշնակ գոյատևումը նրանց լիարժեք երջանկության և հարմարավետության զգացում է տալիս:Սակայն Կենդանակերպի այս նշանի ններկայացուցիչները չպետք է իրենց երջանկությունը կառուցելիս փորձեն ներգրավել այլ մարդկանց: Միայն դուք կարող եք այնպես անել, որպեսզի ձեր ներքին կշեռքի սլաքը միշտ կենտրոնում մնա:

Կարիճ Կարիճները յուրահատուկ էներգետիկա ունեն և կարող են սնվել ուրիշների էմոցիաներով՝լիցքավորելով իրենց ներքին մարտկոցը: Նրանց հաճախ էներգետիկ վամպիր են կոչում,որոնք կարող են ներծծել տարբեր էմոցիաներն ու դրանք իրենց սեփական երջանկությունը դարձնել: Բազմաթիվ Կարիճներ երջանկության հաճույքը զգալու համար վտանգավոր մարզաձևերով են զբաղվում: Սակայն նրանք պետք է կարողանան ազատվել ագրեսիայից, չարությունից, խանդից, որոնք խանգարում են լիարժեք երջանկությանը:

Աղեղնավոր Աղեղնավորները նույնիսկ երազում ճամփորդություն ու երկար ճանապարհ են տեսնում՝ արկածներով լի: Նրանք կարող են պոկվել տեղից՝ լավագույն ապագայի հասնելու համար,հետ չնայել և երկար չմնալ նույն տեղում: Հեղինակություն սիրող Աղեղնավորները երջանկություն են գտնում նաև հասարակության մեջ բարձր դիրքի օգնությամբ: Սակայն նրանք պետք է հիշեն, որ մշտական վազքը նրանցից վանում է իրական երջանկությունը:

Այծեղջյուր Այծեղջյուրներին երջանկություն է բերում աշխատանքը: Բնատուր տաղանդներ ունենալով՝նրանք արագորեն իրենց համար սիրած գործ են գտնում և ուրախությամբ ամբողջ ազատ ժամանակը տրամադրում աշխատանքին և ունակությունների կատարելագործմանը: Այծեղջյուրները երջանիկ են, երբ պահանջված են: Սակայն լիարժեք երջանիկ լինելու համար նրանք պետք է սովորեն թուլանալ և անընդհատ չվազել գործի հետևից:

Ջրհոս Ջրհոսների թեթևությունը նրանց կյանքն ավելի երջանիկ ու անհոգ է դարձնում:Ջրհոսներն իրենց շրջապատում են նվիրված ընկերներով,սակայն նրանց երջանկության լիարժեքությանը խանգարում է ապագան տեսնելու ցանկությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում դադարել մտածել ապագայի մասին, այլ սովորել երջանիկ լինել ներկայով:

Ձկներ Ձկները երջանիկ են, որ կարողանում են օգնել մարդկանց:Նրանք անկեղծորեն ուրախանում են, երբ դրական ներդրում են ունենում ինչ-որ մեկին երջանկացնելու գործում:Միաժամանակ,Ձկներին անհրաժեշտ են մարդիկ, որոնք իրենց հանդեպ կարեկցանք, ըմբռնում և հոգատարություն կդրսևորեն: Ձկների համար երջանկություն է օգնել և օգնություն ընդունել: Նրանք պետք է խուսափեն բացասական էմոցիաներից և անցյալի համար ափսոսանքից: Ներել և բաց թողնել. այդ դեպքում Ձկներն ավելի երջանիկ կլինեն:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика