Նուշն առողջ սննդակարգի անբաժանելի մասը պետք է կազմի,քանի որ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութեր։Եթե երեկոյան թրջեք նուշն ու առավոտյան օգտագործեք թաց վիճակում դրա օգտակար հատկություններն ավելի զգալի կլինեն։Budetezdorovy.ru-ն գրում է որ թրջած նշի պարբերական օգտագործումը կարող է օգնել լավացնել նյութափոխանակությունը Կարծիք կա նաև,որ ձմեռային եղանակին նուշն օգնում է օրգանիզմին տաքանալ։
Ընդեղենը,այդ թվում՝նուշը ֆիտինային թթու են պարունակում նյութ որը խոչընդոտում է օրգանիզմին ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը,որոնք պարունակում է ընդեղեն։Եթե նուշն ամբողջ գիշեր թողնեք ջրի մեջ,ֆիտինային թթվի քանակը կնվազի,ինչի արդյունքում օրգանիզմը կկարողանա ամբողջությամբ կլանել սննդարար նյութերը։
30 գրամ նուշը 129 կալորիա է պարունակում և հարուստ է հետևյալ տարրերով։
1․6 գրամ սպիտակուց։
2․4 գրամ բջջանյութ։
3․13 գրամ հագեցած ճարպ։
4․մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր։
Նշի ևս մի քանի օգտակար հատկություն։
Զարկերակային ճնշում։ Նշի ամենօրյա օգտագործումը մեծացնում է արյան մեջ միացության քանակը,որը հարկավոր է զարկերակային ճնշման կարգավորման համար։Հենց այդ պատճառով նուշը խորհուրդ է տրվում զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց։
Առողջ սիրտ։ Նուշը հարուստ է հակաօքսիդատներով և օգնում է կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։Այն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և բարձրացնում «լավ» խոլեստերինինը որը հարկավոր է օրգանիզմին։
Քաշի նվազում։ Եթե շատ նուշ օգտագործեք մեծ է հավանականությունը,որ ավելորդ քաշ կհավաքեք։Իսկ սահմանափակ քանակով նշի պարբերական օգտագործումն իսկապես կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից։Թրջած նուշը սննդակարգ ավելացնելու դեպքում կլավանա ոչ միայն նյութափոխանակությունը,այլև էապես կնվազի ուտելիքի նկատմամբ անհագ ցանկությունը։