Ընտրեք նախընտրած դիմահարդարումը և պարզեք թե ինչ են մտածում Ձեր մասին տղամարդիկ

Դիմահարդարումը կարող է շատ բան ասել կնոջ մասին: Դա ոչ պակաս տպավորություն է թողնում տղամարդկանց վրա, որքան տիկնոջ հագուստը ) Այսօր դուք կիմանաք, թե հակառակ սեռն ինչ է մտածում ձեր մասին: Այնպես որ, ընտրեք դիմահարդարումը, որը հաճախ եք անում:

1. Նվազագույն դիմահարդարում Քանի որ դուք անում եք նվազագույն դիմահարդարում, ապա նշանակում է, որ համարում եք, որ առանց այդ էլ շատ գեղեցիկ եք: Սա խոսում է կնոջ ինքնավստահության մասին: Դուք ցանկանում եք, որ ձեր կողքին մարդը նվաճվի ոչ թե արտաքին գեղեցկությամբ, այլ ձեր հոգեւոր հատկանիշներով: Եվ դա հաճախ է լինում ) Տղամարդիկ չեն շեղվում ձեր դեմքից եւ գործողություններից, դիմահարդարման տոննաների պատճառով, պատրաստ են սուզվել զգացմունքների ծովում, որոնք դուք հաղորդում եք հանդիպմանը: Այնուամենայնիվ, հակառակ սեռը ձեզ համարում է ոչ միայն ինքնավստահ կին, ով վերլուծում է եւ կարողանում է հասնել նպատակներին, այլեւ զիջումների չգնացող, և երբեմն էլ ինքնասիրահարված:

2. Ակցենտը աչքերի վրա Դիմահարդարման այս հնարքը տղամարդկանց զգացմունքների վրա է ազդում: Հակառակ սեռը ձեզ համարում է խորհրդավոր, երբեմն նույնիսկ փակ: Նախընտրում եք չխոսել ձեր անհաջողությունների մասին, այնպես որ դուք շատ հաջողակ եք թվում: Բացի այդ, տղամարդիկ ձեզ համարում են դիտողունակ, կարդացած եւ զգուշավոր: Նրանք կարծում են, որ սիրում եք միայնակ լինել, որովհետեւ շատ ինքնավստահ մարդ եք:

3. Ակցենտը շուրթերի վրա Դիմահարդարման շեշտադրումը շրթունքների վրա, տպավորություն է ստեղծում, որ դուք միշտ պատրաստ եք ֆլիրտի: Դուք համարվում եք հաճելի, համակրելի անձնավորություն, որը բնութագրվում է որպես զգայուն, երբեմն էլ նույնիսկ թեթևսոլիկ: Հակառակ սեռը կարծում է, որ դուք չեք կարող մնալ միայնության մեջ, ուստի փորձ է անում գրավել ձեր ուշադրությունը եւ թույլ չտալ, որ ձանձրանաք: Մարդիկ գիտեն, որ սիրում եք լինել իրադարձությունների կենտրոնում, հաճոյախոսություններ եւ տարբեր անակնկալներ:

4. Էքստրավագանտ դիմահարդարում Սկսենք այն հանգամանքից, որ պայծառ դիմահարդարումը եւ անսահմանափակ քանակությամբ կոսմետիկան վախեցնում են տղաներին: Նրանցից շատերն անտարբեր են նման աղջիկների հանդեպ: Եվ միայն խորը տղամարդն է կարողանում հասկանալ, որ պատերազմի դուրս եկողի մոտ ներկը քողարկման եղանակ է: Խոցելի հոգին հոգ է տանում իր արտաքին տեսքի մասին, փորձելով ավելի գեղեցիկ եւ գրավիչ դառնալ: Ձեզ հետ շփվելուց հետո, անինքնավստահությունը, որ կա հոգում` հասկանալի է դառնում հակառակ սեռին:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG