Ընտրեք լուսիներից մեկը և պարզեք ինչ է Ձեզ սպասվում։
Լուսին թիվ 1 Եթե դուք ընտրել եք լուսինը թիվ մեկ համարով,ձեր ուժը կայանում է իմաստության և համբերության մեջ:Պետք է ապավինեք ձեր անցյալի փորձին և նաև տարեց մարդկանց խորհուրդներ խնդրեք:Դուք մեծ հաջողություններ կստանաք բիզնեսում,եթե լսեք ձեր միտքը:Ձեր հարցերի բոլոր պատասխանները կգտնեք ձեր ներսում: Համբերությունը և բոլոր քայլերի ուշադիր դիտարկումը կօգնի ձեզ խուսափել սխալներից: Դուք ճիշտ ուղու վրա եք:
Լուսին թիվ 2 Եթե դուք ընտրել եք այս լուսինը,ապա մեծ հաջողություն կունենաք:Դուք լի եք ուժով և եռանդով և պետք է որոշիչ լինեք ձեր գործողություններում:Դուք ունեք ներքին մեծ ներուժ:Դուք վստահ անձնավորություն եք: Դուք գիտեք,թե ինչպես նվաճել այլ մարդկանց համակրանքը:Դուք կարող եք հեշտությամբ հասնել ձեր նպատակներին այլ մարդկանց հետ համագործակցության միջոցով:
Լուսին թիվ 3 Լուսինը 3-րդ համարով ընտրելը նշանակում է,որ դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեցող մարդ եք մի փոքր երազող և ինտրովերտ:Ձեր մեծ ուժը կայանում է ձեր ցանկություններին հավատալու մեջ:Կարող եք գտնել բոլոր խորհուրդները ձեր շրջապատող աշխարհում,եթե ուշադրություն դարձնեք նշաններին:Դուք հոգով երիտասարդ եք և որոշում եք ինքներդ լինել և հավատալ ձեր հաջողություններին:Դուք պետք է շարունակեք լսել ձեր սրտի ձայնը,և այդ ժամանակ հաջողության կհասնեք: