Ընտրեք գրքերից մեկը և ստացեք ձեզ բաժին ընկած իմաստուն խորհուրդը

Գրքերի մեջ անթեղված իմաստությունները կարող են դառնալ օգտակար և ուղեցույցայն, եթե գրանք բացենք և ծանոթանանք բովանդակությանը: Դարերով հաստատված ճշմարտություն է, որ գիրքն ունի մոգական ուժ, իր փոխանցած գիտելիքի և խրատների միջոցով այն սերունդների համար կարող է փրկարար և առաջնորդող դեր ունենալ:Այս առումով էլ պատահական չեն գրքերի դերն ու նշանակությունը շարունակաբար շեշտող բովանդակությամբ ասացվածքներն ու ճշմարտությունները,որոնք կրկնության շնորհիվ թևավոր խոսքի իմաստ ու արժեք են ձեռք բերել:Առաջարկվող թեստում բերված է երեք գիրք:Գրքերից յուրաքանչյուրն իր ներսում հստակ իմաստություն է պարունակում,որի ճշմարտացիությունը հաստատված է դարերով հաղթահարած փորձություններով:Այսպիսով՝ ընտրելով մեկը՝ ստանում եք ձեզ բաժին ընկած իմաստուն խորհուրդը:

  • 1.Եթե դու հիմա ոչինչ չունես, ուրեմն քեզ ոչինչ էլ պետք չէ այս պահին
  • 2.Հաջողության հասնելու համար թույլերին պետք են հավատարիմ ընկերներ, իսկ ուժեղներին՝ երդվյալ հակառակորդներ
  • 3.Եթե շուրջն ինչ-որ անհասկանալի իրողություններ են կատարվում, ապա մի շտապեք գործել, դադար տվեք, մի փոքր սպասեք։
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика