Զարմացա երբ հարևանս պատմեց թե ինչի համար է պարկերի մեջ բանանի կեղև հավաքում

Լավագույն պարարտանյութ է համարվում բնության կողմից աճեցվածը: Ոչ մի քիմիկատ չի կարող փոխարինել այն ամենին, ինչը հազարամյակներ շարունակ աճում է հողի վրա: Հետաքրքիր է այն, որ բազմաթիվ պարարտանյութերի մասին մենք առհասարակ չգիտենք, մինչդեռ դրանք մեր քթի տակ են: Օրերս գնացել էի հարևանիս տուն ու պատահաբար տեսա, թե նա ինչպես բանանի կեղևը տանում խորդանոց ու գցում պարկի մեջ: Ծիծաղեցի սկզբում, բայց հետո նա պատմեց, թե ինչի համար է դա իրեն պետք:

Բանանի կեղևը անթերի պարարտանյութ է, սակայն միայն այն դեպքում, եթե այն ճիշտ նախապատրաստեք ու կիրառեք: Հենց այդ հարևանս ավանդական պարարտանյութերի սիրահար չէ: Նա ավելի շատ սիրում է փորձարկումներ անել, համացանցում ընթերցած լայֆհաքներ կիրառել, որպեսզի գտնի իր համար ամենահարմարը: Այս հիանալի պարարտանյութը պատրաստելու համար 5-6 բանանի կեղև դրեք դույլի մեջ, լցրեք 5-6 լ սենյակային ջերմաստիճանի ջուր: Ամուր փակեք դույլը և թողեք, որ 3 օր թրմվի: Շատ կարևոր է պահել դույլը այնպիսի սենյակում, որտեղ ջրի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երբ պարարտանյութը թրմվի, լուծեք այն ջրի հետ՝ 1:1 հարաբերակցությամբ, իսկ բանանի կեղևները գցեք աղբը: Ջրեք ստացված հեղուկով և բանջարեղենը, և միրգը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика