Իմ գործընկեր Արմենը ամբողջ երիտասրդությունն անցկացրել է սպորտով զբաղվելով թեթև ատլետիկա ֆուտբոլ,հոկեյ:Բայց այժմ՝30 տարեկանում,ծնկների հետ կապված լուրջ խնդիրներ ունի նրան շատ դժվար է քայլել բժիշկները ոչինչ չեն կարողանում ասել իսկ վիրահատությունը շատ թանկ է,նաև պետք է Գերմանիա գնալ
Մեկ ամիս առաջ երթուղայինով վերադառնում էինք աշխատանքից:Կանգառում մի աննկատ տատիկ նստեց բացի Արմենից նրան ոչ ոք տեղ չզիջեց:Տատիկը շնորհակալություն հայտնեց ընկերոջս ինչին նա ուղղակի ժպտաց:Բայց նրա համար կանգնելն այդքան էլ հեշտ չէ
Արմենի համար ավելի հեշտ է քայլել կամ նստել երբ նա անշարժ կանգնում է,նրա մոտ սարսափելի ցավեր են սկսում:Եվ ահա նա կանգնած է քիչ է մնում,որ ցավից ուշագնաց լինի,տատիկը նկատեց դա և ձեռքը դրեց նրա ծնկներին:Արմենը մի փոքր ամաչեց բայց մի րոպե անց ցավը թեթևացավ
Մի քանի կանգառից մենք իջանք:Ընկերս չէր կարողանում հանգստանալ ոտքերում այդպիսի թեթևություն նա վաղուց չէր զգացել:Թե դա ինչ էր կախարդանք թե ինքնաներշնչանք պարզ չէր,բայց Արմենը արդեն մեկ ամիս է ոտքերում ցավ չի զգում