Երազները սովորաբար իրականանում են սկսած հաջորդ առավոտից ինը ամիս ժամկետում Ամսվա որ օրը տեսած երազն ինչ է նշանակում

Երազները սովորաբար իրականանում են՝ սկսած հաջորդ առավոտից, ինը ամիս ժամկետում։ Ցերեկվա ժամերին տեսած երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։Երեկոյան ժամը 20-ից մինչև 24-ը տեսած երազներն իրականանում են երկար ժամանակ անց, 24-ից մինչև գիշերվա 3–ը՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։
Ամսվա օրեր

1-ին — Այդ օրվա երազները ճշգրտորեն իրականանում են, կանխորոշում են բարին 2-ին – Դատարկ, ոչինչ չնշանակող երազներ են 3-ին – Արագ իրականացող երազներ են 4-ին – Երազներն արագ չեն իրականանում 5-ին – Երազները լավ նշանակության ունեն 6-ին – Երազներն իրականանում են, բայց ոչ շուտ 7-ին — Երջանիկ երազներ են, բայց դրանց մասին պետք չէ ոչ մեկին պատմել:

8-ին — Երազները տանում են դեպի ցանկությունների կատարում 9-ին — Երազներն իրականանամ են և արագ հաջողություն խոստանում 10-ին — Երազներն արագ են իրականանում, բայց տանում են դեպի անախորժություններ 11-ին – երազներն իրականանում են 11 օրվա ընթացքում և տանում են դեպի ուրախություն 12-ին — Երազներն իրականանում են արագ և բարեհաջող 13-ին – Երազները տհաճություններ են խոստանում:

14-ին — Անհաջող երազներ 15-ին — Երազները շուտով կիրականանան բարենպաստ ելքով 16-ին – Երազները չեն իրականանում և ոչ մի նշանակություն չունեն 17-ին — Երազները հաջողություն են խոստանում, իրականանում են քսան օրվա ընթացքում 18-ին — Երազների արդյունքը շահն է և նոր գնումներն են 19-ին — Երազներն ընտանեկան անախորժություններ են խոստանում 20-ին — Երազները կատարվում են արագ 21-ին – Երազները արագ չեն կատարվում, բայց տանում են դեպի հարստություն 22-ին — Երազները նախազգուշացնում են տհաճություններից:
23-ին — Երազները կատարվում են արագ

24-ին — Ուրախ երազներ են և շուտ են կատարվում 25-ին — Խաբեության և ստի երազներ 26-ին — Հաճույքի և զվարճության երազներ 27-ին — Անիմաստ, անգույն երազներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն 28-ին — Երազները որոշ դժվարություններ են խոստանում և կատարվում են երեսուն օրվա ընթացքում 29-ին — Երազները չեն կատարվում 30-ին – Ֆանտաստիկ երազներ են։ Կատարվում են ոչ միշտ և ոչ արագ 31-ին — Սիրային հաղթանակների և հաճույքների երազները կատարվում են տասնհինգ օրվա ընթացքում։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика