Եվա Ռիվասը խոսել է 2015 թվականից չաշխատելու աններելի անփութությունի և ներկայիս կյանքի մասին

Երգչուհի Եվա Ռիվասը, որը մի քանի տարի է՝ աշխատանքային դադարի մեջ է, Ինստագրամի իր էջում գրառում է արել և պատասխանել հարցին, թե ինչու չի երգում:

«Ինձ արդեն տանջել են հարցով, թե ինչո՞ւ չեմ երգում, երգեր չեմ թողարկում, ինչպես բոլոր նորմալ արտիստները:

Նախ՝ ինձ վաղուց ճանաչող մեկը դժվար թե այդքան վստահ լինի իմ նորմալ լինելու հետ կապված: Երկրորդ՝ ես վաղուց նոր նախագծի վրա եմ աշխատում, ուղղակի մանրամասները ոչ ոք չգիտի և չի իմանա մինչև այն պատրաստ չլինի, իսկ այն շուտ պատրաստ չի լինի, որովհետև բարդ է: Ես ամեն ինչ իմ կամքով եմ անում՝ շատ ժամանակ թեկուզ անգործ մնալով: Ապրում եմ ալֆա-ռիթմով և վայելում արևը, օդն ու բնությունը, որովհետև իրական երջանկությունը շրջակա աշխարհի հետ ներդաշնակ լինելն է: Ես այլևս չեմ վախենում ինչ-որ տեղից ուշանալուց, ծերանալուց, մրցակցությունից կամ ավելի վատ բանից: Եթե վիճակված է, որ այս նախագիծը պետք է թողարկեմ, դա կանեմ իր ժամանակին, այդ իսկ պատճառով իրադարձությունները չեմ արագացնում:

Ոչ այնքան մեծ նախագծերով զբաղվելու համար դեռ ներշնչանք չեմ ունեցել, բայց դրանք արդեն քիչ-քիչ հայտնվում են, Մեծ Պահքը շատ բան դրեց իր տեղը և տարածք ազատեց նոր ցանկությունների համար: Տեսնենք, թե ո՞րը կլինի առաջինը: Մինչև այդ ես աշխատել և աշխատում եմ իմ հոգևոր աշխարհի վրա, վերջին ժամանակներում ինձ համար շատ կարևոր են դարձել հոգիս և նրա ճակատագիրը:

Այո, շատ մեծ դադար ստացվեց։ Աններելի անփութությունը կյանքիս և ինձ տրված տաղանդի նկատմամբ, ցավոք, այն է, ինչ ես այսօր ունեմ, ոչինչ չեմ կարող փոխել: 2015 թվականին աչքերս թարթեցի և հայտնվեցի 2021-ում, ինչով պետք է այսօր ապրեմ: Ես միշտ՝ մինչև վերջին շունչս կերգեմ, ամեն ինչ կլինի, ամեն ինչ կսկսվի»,- գրել է նա:

Նշենք, որ երգչուհին վերջին շրջանում նաև հաճախ է դիմում ոճափոխությունների: Նախ՝ նա շատ կարճ սանրվածք էր արել և մազերը գունաբացել, հետո դրանք արհեստականորեն երկարացրել էր և ներկել սև գույնով:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика