Ես չեմ կարողանում ինքնս ինձ ներել որդուս կյանքը կործանելուց հետո․․․

Ես չեմ կարողանում ինքնս ինձ ներել,այս ինչ արեցի,միթե ես իրավունք ունեի կործանել որդուս կյանքը:Ես նրան կյանք էի տվել բայց իրավունք չունեի խաղալ նրա կյանքի հետ:Ես թոշակառու եմ թոռնիկներ չունեմ այսինքն ունեմ բայց նրանց չեմ տեսել: Պատճառն այն է,որ 23 տարի առաջ աղջիկս դադարեց ինձ հետ շփվել,որովհետև ինձ դուր չեկավ նրա ընտրյալը:Ես նրանց հարսանիքին չմասնակցեցի թույլ չտվեցի նաև որդուս մասնակցել:Եվ այդ ժամանակվանից չենք շփվում:Որդիս արդեն 40 տարեկան է,երեք անգամ ամուսնացել է և իմ պատճառով բաժանվել է կանանցից,որովհետև ինձ դուր չէին գալիս նրա կանայք:

Որդիս շատ միամիտ է դյուրահավատ և ինձ թվում էր որ նրա կանայք խաբում են իրեն,դավաճանում են:Թող աստված ինձ ների բայց ես շատ դաժան էի վարվում հարսներիս հետ,նրանց կյանքը դժոխքի էի վերածում ու այժմ ինձ հարց եմ տալիս Ինչու համար ու պատասխանը ինքս էլ չգիտեմ:Ինձ թվում էր որ իմ որդին ամենա-ամենան է և այդ կանայք արժանի չեն նրան:Երբ որդիս ցանկացավ առանձնանալ ինձանից և երրորդ կնոջ հետ առանձին տանը ապրել ես մեծ սկանդալ սարքեցի:Եվ արյունքում հասա նրան որ որդիս բաժանվեց նաև երրորդ կնոջից:

Այսօր որդիս չունի աշխատանք դարձել է հարբեցող անցորդներից գումար է խնդրում օղի գնելու համար իսկ նրա երեք կանայք էլ ամուսնացել են դասավորել են իրենց կյանքը:Այս ի՜նչ արեցի եթե ես նրան չխանգարեի նա կունենար ընտանիք,երեխաներ և կապրեր երջանիկ:Ցավոք ինձ պես,շատ մայրեր չեն հասկանում որ եթե կյանք ես պարգևել դա դեռ չի նշանակում որ իրավունք ունես կառավարել նրա կյանքը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика