Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,-ասաց բնակիչներից մեկը։Հեռվից լսել եմ,բայց կարեւոր եմ համարել այսօր այստեղ լինենք,ձեզ մոտ։Երեկ գանցել ենք Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։
Հիմա տարբերակներ կան,աբյց պետք է բանակցվեն։Ես չեմ կարող բանակցել,քանի որ ես Կառավարությա ներկայացուցիչ չեմ գործադիր չեմ,վարչապետ չեմ ԱԳՆ չեմ»,- նշեց պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը եւ հավելեց որ ինքը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր եկել է ժողովրդի մոտ։Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝այսօր մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել,որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։