Դուք ունեք 1 կարևոր առավելություն եթե անգամ զարթուցիչը ձեզ չի արթնացնում

Զարթուցիչի ձայնը և ձեռքը, որը փորձում է սեղմել այն կոճակը, որն անջատում է ձայնը դա այն է, ինչը կատարվում է ցանկացած տանը՝ ամեն առավոտ։ Նոր հետազոտությունները վերաբերվում են հենց նրանց, ովքեր անգամ զարթուցիչը անջատելուց հետո խորը քնում են։ Պարզվում է այդ մարդիկ օժտված են բարձր ինտելեկտով և ստեղծագործական ջիղով։ Բացի այդ, դա դարձնում է մարդուն երջանիկ։

Հետազոտության հեղինակները Սաթոսի Կանաձավան և Կայա Պերինան հաստատում են, որ մենք ավելի լավ ենք հարմարվում կյանքին (և քնին), քան մեր նախնիները։ Դա նշանակում է, որ ժամանակակից կյանքի իրարից տարբեր ռիթմերին հարմարվելը համարվում է բարձր ինտելեկտի նշան։

Եթե մենք սովորենք լսել մեր սեփական մարմնի պահանջներին, այլ ոչ թե մեր ժամանակների դաժան և արագ կանոններին, այդ դեպքում մենք ամենայն հավանականությամբ կլինենք երջանիկ։ Իսկ շնորհիվ ստեղծագործ բնույթի և անկախ լինելու, այդպիսի մարդկանց ավելի հեշտ է լուծել դժվար խնդիրները։

Հետազոտությունների ժամանակ, որոնք անկացվել են Սաութհեմթոնի համալսարանում, հարցմանը մասնակցել են 1229 տղամարդիկ և կանայք։ Պարզվել է, որ այն մարդիկ ովքեր պառկում են քնելու 23։00-ից հետո և չեն կարողանում արթնանալ ժամը 8։00-ից ավելի շուտ ավելի ստեղագործական անձինք են և նրանց մոտ անգամ աշխատավարձն է բարձր։ Եվ ի դեպ նրանք մեծամասամբ երջանիկ են։

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика