Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել որ երազից չի կարողանում արթնանալ: Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս: Քեզ ոչ ոք չի լսում որ փրկի իսկ անհարմար ու անդուր լռությունը շարունակվում է ու այդ երազի ազդեցության տակ սարսափած արթնանում ես: Չեմ արթնանում — գրել է երգչուհին
Նշենք որ Սոնան հաճախ հանդես չի գալիս գրառումներով պատերազմի ընթացքում նա իր ասելիքը հիմնականում ամբողջացրեց նոր գործերում ներկայացրեց Բալես քնի կոչվող նոր երգը որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց Մեզ ոչինչ չի հաղթի երգի հիման վրա որը նվիրված էր Արցախում ընթացող պատերազմին