Եկեք մի կողմ դնենք,որ Լիլիթ Մակունցը հանդարտ,անգլերեն իմացող կին է։ Ես ուզում եմ հիշեցնել,թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքում,որ դեսպաններ նշանակվում են իշխանությունների ծանոթ-բարեկամները»,այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերին։
Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ասում, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դառնան դեսպաններ։Ըստ նրա,հիմա ամենակարևոր երկրներից մեկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվելու մի կին որն ընդամենը գիտի անգլերեն։
Սա աղետ է։Մենք ի դեմս Նիկոլ Փաշինյանի,տեսնում ենք մի մարդու,որը տրամագծորեն հակառակն է անում այն ամենի, ինչը ինքը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր պատգամավոր։Ես արդեն նույնիսկ հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին որոնք կարող են լինել ՀՀ-ի համար այս ամենի հետևանքով։
Մենք այլևս ունենք կազմաքանդված պետություն,և ամեն մի նման որոշումն ուղղակիորեն հարված է մեր պետությանը։Գիտեք,ինձ մոտ տպավորություն է,որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է՝ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը»,- նշեց նա։