ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇՎԵԼ ԵՆ ԱՅՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՆԻՀԱՐԵԼ

Մենք բոլորս գիտենք որ դիետայի ժամանակ պետք է ուտել շատ բանջարեղեն:Սակայն Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա լայնածավալ փորձ են անցկացրել,որի արդյունքում պարզել են որ կան բանջարեղեններ,որոնք խանգարում են ազատվել ավելորդ քաշից: 13 000 մասնակիցների դիտարկումները շարունակվել են 20 տարի:Հետազոտության ընթացքում կամավորներին բաժանել են 2 խմբի։ Ամեն օր նրանք ուտում էին որոշակի բանջարեղեններ:Ոմանք ուտում էին օսլայի բարձր պարունակությամբ սննդամթերք,մյուսները՝կանաչի պարունակող:

Առաջին խմբի մասնակիցները,չնայած բանջարեղենային սննդակարգին,որը հիմնականում բաղկացած էր կարտոֆիլից և լոբազգիներից,հաճախ էին քաշ հավաքում։Մյուս կամավորների մոտ քաշը կայուն է մնացել։Գիտական աշխատանքի հեղինակների կարծիքով՝ օսլա պարունակող բանջարեղենը ալյուրից ոչ պակաս է սադրում մարմնի քաշի ավելացմանը։Գիտնականները նշում են արդյունավետ նպաստում են նիհարելուն քաղցրավենիքից,գազավորված ըմպելիքներից,ֆասթ-ֆուդից և ալկոհոլից հրաժարվելը:

Բացի այդ,քաշը նորմայի բերել օգնում է միսը թեթև բանջարեղենի հետ:Փաստն այն է,որ այս կերպ օրգանիզմը ստանում է առավելագույն քանակությամբ վիտամիններ,մանրաթելեր սպիտակուցներ ինպես նաև առնվազն պարզ ածխաջրեր:Ընդ որում,հետազոտության հեղինակները խորհուրդ չեն տալիս ամբողջությամբ հրաժարվել լոբազգիներից և ծանր բանջարեղենից,նրանք խորհուրդ են տալիս պարզապես կրճատել դրանց քանակը:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика