Գիտնականները բացահայտում են ձեռքերի միջոցով մարդու բնավորությունն իմանալու գաղտնիքը

Որոշեք ձեր ուժեղ ձեռքը: Սա արվում է շատ պարզ. աջլիկների մոտ աջ ձեռքն է, ձախլիկների մոտ՝ ձախ: Ձեր հիմնական ձեռքի ափն ու մատերը արտացոլում են ձեր բնավորության գծերը և գործարարության հմտությունները, իսկ մյուսը՝ ձեր վերաբերմունքը մտերիմների հանդեպ:

Որոշեք ձեր ուժեղ և թույլ մատերը: Յուրաքանչյուրս ունենք ուժեղ և թույլ մատեր, և որքան ուժեղ են մեր որոշ մատերը, այնքան ուժեղ են արտահայտված բնավորության որոշակի գծեր:

Եթե մատը կորացած է, թեքված է դեպի այլ մատ կամ առաջ, ապա դա թույլ մատ է, իսկ եթե մատը երկար է և ուղիղ, ապա դա ուժեղ մատ է: Իսկ այժմ եկեք պարզենք, թե որ մատը ինչ բնավորության գծի համար է պատասխանատու:

1.Ուժեղ բութ մատը վկայում է, որ դուք շատ նպատակասլաց եք և հակված եք մեծ հաջողության հասնել կարիերայում:

2.Ուժեղ ցուցամատը խոսում է ուժեղ և հավակնոտ բնավորության և իշխանության ձգտման մասին:

3.Ուժեղ միջնամատը վկայում է պատասխանատվության, ինքնավստահության և իմաստնության մասին:

4.Ուժեղ մատնեմատը խոսում է ձեր արտիստիկ բնավորության և ինքնարտահայտման հակում ունենալու մասին:

5.Ուժեղ ճկույթը վկայում է ձեր շփվող և անմիջական լինելու մասին:

Ուշադրություն դարձրեք ձեր եղունգների ձևին․

1.Կլորավուն եղունգները խոսում են ձեր՝ բոլորի հետ հաշտ լինելու ցանկության և անհավանության արժանանալու վախի մասին:

2.Քառակուսի և ուղղանկյունի եղունգները խոսում են ձեր հաստատակամության և անորոշություններ չսիրելու մասին:

3.Թիակաձև եղունգները խոսում են ձեր սրամտության և նորարարությունների հակվածության մասին:

4.Սրածայր եղունգները վկայում են, որ դուք չեք սիրում առօրյա և սովորական իրավիճակներ և ձգտում եք էկզոտիկայի:

Ուշադրություն դարձրեք մատերի միջև հեռավորությանը:

Եթե ձեր մատերը բավականին հեռու են իրարից, ապա դուք շատ ինքնավստահ և անկախ բնավորության տեր մարդ եք, ով սիրում է արկածներ: Եթե ձեր մատերը մոտ են իրար, ապա դուք չափազանց զգուշավոր, ուշադիր և ինքնամփոփ մարդ եք:

Եթե ձեր միջնամատն ու մատնեմատը հեռու են իրարից՝ ձեզ շատ դժվար է կառավարել և ինչ-որ բան պարտադրել, իսկ եթե մոտ են, դուք հակված եք հետևել կանոններին և կախված եք հասարակության կարծիքից:

Եթե ձեր ճկույթի և մատնեմատի միջև հեռավորությունը մեծ է, ապա դուք խուսափում եք լուրջ խոսակցություններից և որոշումներ ընդունելուց, ինչը անդրադառնում է թե՛ ձեր անձնական և թե՛ գործնական կյանքի վրա: Եթե հեռավորությունը մեծ չէ, ապա դուք ունեք անկախ միտք և արկածասեր բնույթ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG