Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 հատ ձու
- Նարնջի կամ գազարի հյութ (2 թեյի գդալ)
- Քրքումի փոշի՝ 1 պտղունց
Պատրաստումը Վերցրեք բոլոր բաղադրիչները։ Պատառաքաղի և ձեռքի հարիչի օգնությամբ խառնեք այն։ Եթե դուք շատ չոր մաշկ ունեք կարող եք ավելացնել 1 թեյի գդալ մեղր այդ խառնուրդի մեջ։ Դեմքի դիմակ պատրաստ է։Հիմա լվացեք դեմքը և վրձնի կամ բամբակի օգնությամբ քսեք այն դեմքին խուսափելով ունքերի և աչքերի տակի հատվածից
Սպասեք 5 րոպե։ Այնուհետև քսեք ևս մեկ շերտ այդ դիմակից։ Թողեք այն 15 րոպե, որպեսզի այն ամբողջովին չորանա։ Դրեք սրբիչը ջրի մեջ որպեսզի ներծծի ջուրը և ձեռքի շարժումներով մաքրեք այն։Այնուհետև լվացեք դեմքը մաքուր ջրով։ Օգտագործեք այս դիմակը շաբաթական 2 անգամ լավ արդյունքի հասնելու համար