Բացի անհատական առանձնահատկություններից կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր մութ և լուսավոր կողմերը

Խոյ (21.03 – 20.04) Լուսավոր կողմ Անհավանական կենսական ուժ և անզուսպ էներգիա ունեն: Առանձնանում են ինքնավստահությամբ, քաջությամբ և ուժեղ կամքով: Ցանկացած Խոյ հրաշալիորեն կարողանում է հոգ տանել իր մասին և ոչ մի դժվարությունից չի վախենում: Մութ կողմ Այս նշանի ներկայացուցիչների տրամադրությունը հաճախ է փոխվում. վայրկենաբար նյարդայնանում են, նույնիսկ կարող են ագրեսիա դրսևորել: Հազվադեպ կարող են լսել ուիշներին առանց ընդհատելու, ինչը հաճախ վեճերի է հանգեցնում:

Ցուլ (21.04 – 20.05) Լուսավոր կողմ  Նախընտրում են հավատարիմ մնալ իրենց ընտրյալներին ամբողջ կյանքում: Նրանց դուր են գալիս նրբագեղ և թանկարժեք բաներ, ուստի սովորաբար շատ են աշխատում իրենց և իրենց սիրելիներին ամեն լավագույնով ապահովելու համար: Հանգիստ, գրավիչ և հուսալի են: Մութ կողմ Գործնականում բոլոր Ցուլերն առանձնանում են համառությամբ, սկզբունքայնությամբ և կտրականությամբ: Այս մարդիկ նաև կարող են շատ եսասեր լինել հարաբերություններում:

Երկվորյակ (21.05 – 20.06) Լուսավոր կողմ Շփվող են, բարեկամական, հազվադեպ են վատ տրամադրություն ունենում: Բոլոր խնդիրներն անցնում են նրանց կողքով առանց նրանց դիպչելու: Տիպիկ Երկվորյակները շատ ընկերներ ունեն: Միշտ պատրաստ են նոր արկածների համար: Մութ կողմ Անզուսպ, թեթևամիտ, շատ իմպուլսիվ են: Մեծ խնդիրներ են ունենում, երբ պետք է լուրջ ընտրություն կատարեն կամ կարևոր որոշում ընդունեն:

Խեցգետին (21.06 – 22.07) Լուսավոր կողմ Հոգատար են, նվիրված, կարեկից, հավատարիմ, բարի: Պատրաստ են օգնել նույնիսկ անծանոթի: Հիանալի ունկնդիր են, ստեղծագործական մեծ ներուժ ունեն: Մութ կողմ Ցածր ինքնագնահատականը շատ Խեցգետինների ստիպում է մոռանալ իրենց արժանիքների մասին: Մեծապես ենթակա են ընկճախտի, ֆոբիաների և այլ մտավոր խանգարումների ռիսկի: Հաճախ կարծում են, որ իրենց ոչ ոք չի հասկանում, դա հանգեցնում է փակվելու:

Առյուծ (23.07 – 22.08) Լուսավոր կողմ Բնածին առաջնորդ են, միշտ ձգտում են ամեն ինչում առաջինը լինել: Շատ հավակնոտ են, գրավիչ, շփվող և ինքնավստահ: Մութ կողմ Կարող են փառամոլություն դրսևորել և իսկական եսասեր լինել: Պետք է սովորեն օգնություն խնդրել և համագործակցել շրջապատողների հետ: Տիպիկ Առյուծները կարող են իրենց շատ թեթևամիտ պահել:

Կույս (23.08 – 23.09) Լուսավոր կողմ Ունեն շատ տրամաբանական և վերլուծական զարգացած մտածողություն: Շատ դիմացկուն են, համբերատար: Միշտ նախապես մշակված ծրագիր ունեն: Մութ կողմ Չեն կարողանում թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Անհավանական քննադատող լինելը նրանց խանգարում է դրսևորել մտքի ճկունությունը և կենսունակությունը, ուստի երբեմն անտարբեր և սառնարյուն են թվում: Չեն սիրում ցույց տալ իրենց հույզերը:

Կշեռք (24.09 – 23.10) Լուսավոր կողմ Սիրում են օգնել մարդկանց: Առաջնորդվելով իրենց նուրբ և զգայուն բնույթով՝ միշտ ձգտում են հավասարակշռության ինչպես իրենց մեջ, այնպես էլ շրջապատող աշխարհում: Մութ կողմ Աշխատում են ամեն գնով խուսափել վեճերից, բայց երբեմն առողջ դիմակայությունն անհրաժեշտ է լինում: Պետք է սովորեն պնդել իրենց սկզբունքների հարցում: Երբեմն թվում են անվճռական և անտարբեր, ինչը մարդկանց խանգարում է մտերմանալ նրանց հետ:

Կարիճ (24.10 – 21.11) Լուսավոր կողմ Սուր միտք ունեն, շատ զարգացած ինտուիցիա և յուրահատուկ հումոր: Շատ հուզական են, բայց սովոր են իրենց զգացմունքները թաքցնել անտարբերության դիմակի տակ: Անկախ և խելացի են: Եթե նրանց կողմից եք, կարող եք չկասկածել նրանց հավատարմության և հուսալիության հարցում: Մութ կողմ Շատ են սիրում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել: Ամենավրեժխնդիր և հիշաչար նշանն են: Չեն ներում դավաճանությունը:

Աղեղնավոր (22.11 – 21.12) Լուսավոր կողմ Կենդանակերպի նշաններից ամենաաազատասերն են: Շատ շփվող են, լավատես, ակտիվ: Կարող են ցանկացածին ոգեշնչել ցանկացած բանի համար: Մութ կողմը Նրանց համար շատ դժվար է մի բանի վրա կենտրոնանալ, ուստի հաճախ գործերն անավարտ են թողնում, կյանքում կոնկրետ նպատակ չունեն: Հեշտ են բորբոքվում և ձանձրանում: Ձանձրանալով մագնիսի պես ձգում են ամենատարբեր մարդկանց և վտանգավոր իրավիճակներ, ուստի նրանց հետ երբեք չես կարող վստահ լինել ապագայի հարցում:

Այծեղջյուր (22.12 – 19.01) Լուսավոր կողմ Շատ ինտելիգենտ են, բարձր մոտիվացիա ունեն: Շատ են սիրում փիլիսոփայել, միշտ կատարում են իրենց խոստումները: Առաջնորդվում են տրամաբանությամբ, կազմակերպվածությամբ, պրակտիկությամբ: Շատ աշխատասեր են, միշտ ձգտում են հարստության և հաջողության: Մութ կողմ Շատ համառ են: Հաճախ հպարտությունը թույլ չի տալիս լսել ուրիշների գաղափարները: Ենթակա են միայն աշխատանքի մեջ սուզվելու և անձնական կյանքի մասին մոռանալու ռիսկի: Շատ հիշաչար են:

Ջրհոս (22.01 – 18.02) Լուսավոր կողմ Շատ են սիրում շրջագայել: Կարևող են ժամեր շարունակ զրուցել որևէ թեմայի շուրջ. նրանց մտահորիզոնը գործնականում անսահման է: Ունեն սուր և կպչուն միտք, շատ խարիզմատիկ են: Մութ կողմ Զգացմունքային սառնություն, եսասկենտրոնություն են դրսևորում: Կյանքին բավական պրագմատիկ են նայում: Զուգընկերներին հաճախ են փոխում:

Ձուկ (19.02 – 20.03) Լուսավոր կողմ Շատ հուզական են, զգայուն և հոգատար: Շատ են սիրում ինքնարտահայտվել, ուստի շատ են սիրում արվեստ: Հազվադեպ են դավաճանում իրենց երկրորդ կեսին, ռոմանտիկ են: Մութ կողմ Ձկների համար դժվար է հաշտվել դաժան իրականության հետ, ուստի ամեն կերպ փորձում են խուսափել դրանից: Հաճախ միայնակ են լինում, քանի որ նրանց համար կենսականորեն կարևոր է հաճախ ինքն իր հետ մենակ մնալը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика