Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել աչքերի տակ ի հայտ եկած մուգ շրջանակները

Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները կարող են բավական տհաճ «անակնկալ»դառնալ յուրաքանչյուրի համար սակայն մարդիկ հաճախ անտեսում են այս խնդիրը՝գերադասելով ազատվել միայն արտաքին ախտանշանից այլ ոչ թե հիմնական պատճառից։Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են որ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները շատ հաճախ հուշում են առողջական բավական լուրջ խնդիրների մասին,որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Այս մուգ շրջանակներն առաջին հերթին ասոցացվում են քնի պակասի,մաշկի հյուծվածության ու օրգանիզմի ջրազրկման հետ սակայն որոշ դեպքերում դրանք կարող են պայմանավորված լինել շատ ավելի վտանգավոր խանգարումներով։Եթե առողջ քունն ու հանգիստն օգնում են ազատվել այս խնդրից ապա այն իսկապես պայմանավորված է գերհոգնածությամբ։Եթե անգամ բավարար հանգիստն արդյունավետ չի լինում,ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ կամ որևէ առողջական խնդրով։

Երբեմն աչքերի տակ մուգ շրջանակների առաջացումը պայմանավորված է լինում օրգանիզմի ծերացման բնական գործընթացներով ու կոլագենի և ենթամաշկային ճարպի կորստով։Այս գործընթացի հետևանքով աչքերի տակի նուրբ մաշկն էլ ավելի է բարակում ինչի հետևանքով մազանոթներն ու խոշոր անոթներն ավելի նկատելի են դառնում՝մաշկին մուգ երանգ հաղորդելով։Մուգ շրջանակների առաջացման պատճառ կարող է դառնալ նաև օրգանիզմում հեղուկի պակասը։Սա պայմանավորված է նրանով,որ դեհիդրատացիայի դեպքում դանդաղում է արյան ու ավշի հոսքը,ինչն առավել ակնհայտ է լինում աչքերի հատվածում։

Աչքերի տակ կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել նաև ալերգիաներով։Բանն այն է որ ալերգիաների դեպքում օրգանիզմում արտադրվում է հիստամին,ինչը դառնում է աչքերի քորի և արցունքահոսության պատճառ։Նման դեպքերում անոթները լայնանում են ու դառնում ավելի նկատելի,ինչն էլ հանգեցնում է այդ հատվածներում կապտավուն երանգի առաջացման Օրգանիզմում հեմոգլոբինի ցածր մակարդակը նույնպես կարող է կապված լինել մուգ շրջանակների առաջացման հետ։

Այս խանգարման դեպքում նվազում է արյան կարմիր բջիջների միջոցով հյուսվածքներին մատակարարվող թթվածնի մակարդակը ինչի արդյունքում արյունատար անոթներն ավելի մուգ գույն են ստանում և դառնում են ավելի նկատելի։Բացի այդ,այդ հատվածի մաշկի վրա բավական լուրջ ազդեցություն են ունենում նաև երիկամների հետ կապված խնդիրները,սրտանոթային համակարգի հիվանդություններն ու վարակիչ հիվանդությունները,ուստի մուգ շրջանակների առկայության դեպքում նման խնդիրների զարգացման հավանականությունը նույնպես չի կարելի բացառել։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика