Առավոտյան աղոթք կարդացեք այս Աղոթքը օրը սկսելուց առաջ

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել

Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք,ոչ այնքան խոսքն կարևոր,որքան միտքը ոչ այնքան մարմնի դիրքը,որքան սրտի տրամադրվածությունը Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք

Տեր իմ Աստված, լուսավորի՜ր իմ միտքը,զորացրու և ուղղորդիր կամքս բոցավառիր սիրտս և օգնիր ինծ»։Շնորհակալություն եմ հայտնում քեզ ով Տեր մեր Աստվածը որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով կարելիությունը տվեցիր որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը

Աղաչում ենք քեզ, Տեր, թույլ տուր, որ խաղաղությամբ անցկաց­նենք մնացյալ օրը, եւ մեր պանդուխ­տի ամբողջ կյանքի ընթացքում մեզ քո երկյուղով ամրացրու եւ պահպանիր,որպեսզի այս աշխարհում փորձու­թյուններից հեռու եւ անարատ կյան­քով ապրելուց հետո,հավիտենական կյանքիդ անխռով եւ խաղաղ նավա­հանգիստը հասնենք, մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի շնորհքով ու մարդասիրությամբ:

Տե՛ր, եթե շրթներս բացես,բերանն իմ կերգի օրհնությունը քոԳոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը Ամեն

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Понравилась статья? Поделиться с друзьями:
FUNNY BLOG