Առաջարկում ենք հրաշալի համ ունեցող ըմպելիք որը օգտակար է հատկապես մեր ոսկորների հոդերի և ատամների համար

Այս ըմպելիքը իդեալական է օրը սկսելուց օգտագործելու համար։ Բացի հրաշալի համից և քաղցի արագ հագեցումից, այն նաև շատ օգտակար է մեր առողջության համար, հատկապես մեր ոսկորների, հոդերի և ատամների համար։ Օգտակար նյութերը այս ըմպելիքում ազդում են ոսկորների վրա՝ ամրացնելով դրանք և դարձնելով ավելի կայուն կոտրվածքների դեմ։

Այն օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ վերացնել օրգանիզմից միզաթթուն, վերացնելով նաև հոդերի բորբոքումը։ Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր մեկ ամիս շարունակ և այն կարող է բարելավվել ընդհանուր առողջական վիճակը։

Այս ըմպելիքի օգտագործումը դարձնում է մաշկը ավելի ձիգ և բարելավվում է մաշկի տոնը։ Ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում մազերի վիճակի վրա։ Դրանք դառնում են ավելի ուժեղ և փայլուն։ Այն խորհուրդ է տրվում ոսկորների հետ խնդիրներ ունեցող մարդկանց։

Բաղադրիչներ՝

  • 1 հասած բանան,
  • 1-2 հատ թարմ կաղամբի տերևներ կամ մի բուռ սպանախ կամ նեխուրի ցողուն․
  • 3 խուրմա առանց կորիզների,
  • 1 բաժակ թարմ կամ սառեցրած հապալաս,
  • 2-3 քառակուսի դառը շոկոլադ կամ 1 թեյի գդալ կակաոյի փոշի,
  • 2 թեյի գդալ քունջութի սերմեր,
  • 300 մլ․ ջուր։

Պատրաստումը՝ Դրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև այն պահը, երբ կստանաք միատարր զանգված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր ջուր։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել դարչին և բնական մեղր։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика