Անհավանական բաներ որ կարող եք անել օգտագործած թեյի փաթեթների հետ

Հաշվի չառնելով տարվա որ եղանակն է և դրսում ինչպիսի եղանակային պայմաններ են, տաք կամ սառը թեյերի օգտագործումը շատ օգտակար է առողջության համար։ Սակայն գիտե՞ք դուք արդյոք, որ թեյի փաթեթները, որ դուք դեն եք նետում օգտագործումից առաջ, նույնպես կարելի է օգտագործել այլ օգտակար նպատականերով։

1. Մաշկի գրգռման դեմ. Նրանից հետո, երբ դուք պատրաստել եք թեյը, դրեք թեյի փաթեթը մի կողմ և թողեք, որ այն սառի։ Այնուհետև քսեք այն մաշկի վնասված կամ գրգռված մասերին, օրինակ կապտուկներին, արևի այրվածքներին, մոծակների խայթոցներին և այլն։ Այդպիսով դուք հանգստացնում եք գրգռումը, նվազեցնում բորբոքումը և արագացնում բուժման գործընթացը։

2. Դանդաղեցնում է ծերանալու գործընթացը Երիտասարդացման և ծերանալու ախտանիշները վերացնելու համար քսեք օգտագործած թեյի սառը փաթեթը կնճիռներից, մուգ պարկերին և այլն։

3. Կանխեք կոշիկների հոտը Ոչ ոք չի սիրում ունենալ վատ հոտ բուրող ոտքեր, հատկապես ամռանը։ Բարեբախտաբար, թեյի փաթեթները շատ օգտակար են կոշիկների տհաճ հոտը կանխելու համար։ Դրեք օգտագործած փաթեթները ձեր կոշիկների մեջ և թողեք ամբողջ գիշերվա ընթացքում։ Հաջորդ օրը՝ առավոտյան դրանք կլինեն ինչպես նոր կոշիկները։

4. Կանխեք սառնարանի հոտը Դրեք մի քանի թեյի փաթեթներ բաց կոնտեյների մեջ և այն տեղավորեք սառնարանում, մինչև հոտը չանցնի։ Թեյի փաթեթները ունակ են վերացնել ցանկացած հոտ։

5. Կանխեք կրծողների մուտքը ձեր տուն Որպեսզի կանխեք փայտոջիլների և կրծողների ներխուժումը ձեր տուն, դրեք մի քանի օգտագործած թեյի փաթեթները պահարանում կամ այլ հավանական վայրերում։ Ամենալավ տարբերակը այս դեպքում անանուխի թեյն է, քանի որ կրծողներին դուր չի գալիս այդ հոտը։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика