Այս 5 արտահայտությունները կբարելավեն ձեր կյանքը ու կդարձնեն ձեր ուղեղը դրական

Մենք ասում ենք, «ես պարտավոր եմ» կամ «ես պետք է.»իսկ ուղեղը պատասխանում է «ոչ,չեմ ուզում»։Այնպես որ,դա սովորություն է դարձել հետաձգել գործերը։Այսօր մենք կպատմենք,թե ինչպես,օգտագործելով ընդամենը հինգ արտահայտություններ,կարելի է դրական ազդել ուղեղի վրա և խթանել արդյունավետ աշխատանք: Սա կօգնի ձեզ բարելավել ձեր կյանքը և ընդհանուր հոգեբանական վիճակը։

1. «Ես ընտրում եմ» Փոխարինեք»ես պետք է»բացասական արտահայտությունը»Ես ընտրում եմ»ձևով:Առաջին արտահայտությունը մեզ դնում է զոհի կարգավիճակի մեջ,երկրորդը գիտակցության մեջ ազատ ընտրություն է արձանագրում և օգնում է իրեն զգալ դրության տերը:Օրինակ «ես ընտրում եմ անգլերեն դասեր շաբաթը երկու անգամ»-ը «ես պետք է վերջապես անգլերեն սովորեմ»-ի փոխարեն։

2. «Երբ կարող եմ սկսել» «Ես պետք է ավարտեմ» միտքը մեզ կապում է ապագայում ինչ-որ տեղ պատրաստի արդյունքի հետ,ուստի խնդիրը դժվար է թվում: Օգտագործեք»երբ կարող եմ սկսել»արտահայտությունը,որպեսզի ուղեղը ավելի արդյունավետ աշխատի։

3. «Ես կարող եմ մի փոքր քայլ անել» «Սա մեծ,կարևոր նախագիծ է»:Մի նշեք ինչ-որ գործի կամ իրադարձության վիթխարիությունը,որ դուք ձեզ ծանրության տակ չզգաք:Եթե ծրագրի մասշտաբները ճնշում են,ընտրեք մի փոքր քայլ,որը կարող եք անել հենց հիմա:Օրինակ «ես կարող եմ հենց հիմա լվանալ հատակը»-ը «այս վերանորոգումը տևում է անվերջ»ի փոխարեն։

4. «Ես ինչպես և բոլորը սխալվելու իրավունք ունեմ» Հրաժարվեք ասել»Ես պետք է այս աշխատանքը կատարյալ կերպով անեմ։Մտքերն այն մասին,որ սխալը կջնջի ձեր կարիերան,միայն կմեծացնի անհաջողության հավանականությունը։Այս դեպքում պրոկրաստինացիան բուֆեր է,որը մեզ պաշտպանում է քննադատությունից։ Օրինակ.«Եթե չստացվի,կրկին կփորձեմ»-ը «ես պետք է ամեն ինչ նախատեսեմ»-ի փոխարեն։

5. «Ես ժամանակ կգտնեմ հանգստանալու համար» «Ես չունեմ ժամանակ զվարճանքի համար»,«կրկին ամբողջ շաբաթ կիրակի պետք է աշխատել» արտահայտությունները կհանգեցնեն միայն աշխատանքի մերժման մի զգացման։Անպայման հատկացրեք ժամանակ սպորտով զբաղվելուն,ընկերների հետ հանդիպելուն,օրվա ընթացքում փոքր ընդմիջումների համար:«Աշխատանքը շատ է,բայց ես կգտնեմ մեկուկես ժամ,որպեսզի տեսնեմ ընկերներիս»ը օգտագործեք «հետո կհանգստանամ,այս շաբաթ ստիպված կլինեմ արտաժամյա աշխատել»-ի փոխարեն:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика