Այս տղամարդը իր 2 մետր երկարություն ունեցող մազերը 40 տարիների ընթացքում երբեք չի լվացել։ Լուսանկարներ

Սովորաբար մարդիկ իրենց այնքան էլ լավ չեն զգում, երբ մազերը թեկուզ մի քանի օր չեն լվանում։ Իսկ ահա Սակալ դև Տուդդու անունով 63-ամյա հնդկացի այս տղամարդը իր՝ գրեթե 2 մետր երկարություն ունեցող մազերը վերջին 40 տարիների ընթացքում երբեք չի լվացել։

Սակալն իր մազերը համարում է Աստծո կողմից օրհնված։ Նրա հարևանները, ի նշան հարգանքի, նրան դիմում են Մահաթմա Ջի անունով (Մահաթմա անվամբ դիմում են հասարակական գործիչներին)։

Երբ այս հնդիկը 23 տարեկան է եղել, երազում նրան այցելել է Աստված։ Նա Սակալին ասել է, որ Աստծո անեծքից խուսափելու համար չպիտի կտրի և լվանա մազերը, ինչպես նաև չպիտի ծխի և խմի։ Մազերը մաքուր պահելու համար Սակալը սպիտակ կտորով փաթաթում է այն, հակառակ դեպքում դրանք կտարածվեն գետնով մեկ և կփոշոտվեն։

Սակալը շրջապատում հայտնի է որպես հեքիմ։ Նա օգնում է անպտուղ զույգերին դառնալ ծնողներ։ Նա այնքան մեծ համբավ ունի, որ անգամ շատ հեռվից գնում են նրա մոտ՝ բուժման նպատակով։

Հնդիկն ամուսնացած է արդեն 30 տարի։ Նրա կինը՝ Ռուպիյա Դևին, պարգևել է նրան երեք տղա և երեք աղջիկ։ Սակալն արդեն 7 թոռ ունի։ Նա ասում է, որ իր մազերը կնոջը չեն անհանգստացնում։

Ի դեպ, աշխարհում ամենաերկար մազերով կինն ապրում է Ֆլորիդայում։ Նրա անունն է Աշա Մանդելա։ Կնոջ մազերը 55 տարիների ընթացքում երկարել են 7 մետր։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика