Այս պատմությունը յուրաքանչյուրին կօգնի երջանկություն գտնել

Մի օր աստվածները հավաքվեցին և որոշեցին մի հետաքրքիր զբաղմունք գտնել՝ ժամանակ անցկացնելու համար:

-Գուցե՞ ինչ-որ բան խլենք մարդկանցից: Մյուս աստվածը պատասխանեց.

-Դե, ես գիտեմ ինչն է կարելի է վերցնել մարդկանցից: Երջանկությունը: Բայց ահա թե որտեղ այն թաքցնենք, որպիսի երկար փնտրեն և չգտնեն: Նրանցից մեկն առաջարկեց թողնել երջանկությունն աշխարհի ամենաբարձր սարի գագաթին, իսկ մյուս աստվածները պատասխանեցին.

-Մարդիկ շատ ուժեղ են, կարող են ամենուր բարձրանալ: Նրանք այնտեղ շատ արագ կգտնեն: Մի այլ առաջարկ էլ այսպես հնչեց.

-Երջանկությունը կարելի է թաքցնել ամենախորը ծովի հատակին: Եվ նրան ասացին.

-Մարդիկ շատ հետաքրքրասեր են: Նրանց համար դժվար չի լինի այնտեղ հայտնաբերել կորցրածը: Կային առաջարկներ, որ երջանկությունը թաքցնեն ուրիշ մոլորակում, սակայն ոչ ոք չհամաձայնեց: Եվ այդ ժամանակ ամենաիմաստուն աստվածն ասաց.

-Ես մի տեղ գիտեմ, որտեղ մարդիկ չեն կարողանա գտնել իրենց երջանկությունը: Թաքցրեք այն մարդկանց ներսում, ուր ոչ ոք չի նայում: Մարդիկ ամբողջ կյանքն են ծախսում նրա վրա, որ ամենուր երջանկություն որոնեն, բայց երբեք իրենք իրենց ներսը չեն նայում:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика