Այս կինը 77 տարեկան է և արդեն 50 տարի տանում է որդուն իր մեջքի վրա

Օլգա Բոշկովիչը ապրում է Մուշիչ գյուղում որը գտնվում է Սերբիայում։ Կինն այժմ 77 տարեկան է որից 50 տարին նա խնամում է իր պարալիզված որդուն Պրեդրագին և ոչ միայն խնամում այլ տանում է որդուն իր մեջքի վրա։ Եվ սա ցույց է տալիս թե ինչքան մեծ է մայրական սերը։ Հիմա տղամարդը 59 տարեկան է Օլգան նրան միայնակ առանց հոր է մեծացրել։ Երբ կինն իմացել է որ հղի է ասել է երեխայի հորն իսկ նա չի ընդունել և հեռացել է։ Ծնողները նույնպես դեմ էին իսկ Օլգան թեկուզ վախենում բայց շատ էր ցանկանում ունենալ երեխային

Նա հասկանում էր որ միայնակ շատ դժվար է լինելու բայց ճակատագիրն արդեն նրա համար ծանր աշխատանք էր պատրաստել։ Երեխան ծնվեց պարալիզված ուստի նա չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել բայց մայրը նրան չլքեց: Նրանք բնակություն հաստատեցին Օլգայի ծնողների կողմից իրենց հատկացված փոքրիկ սենյակում: Երբ տղան դեռ երեխա էր մայրը գրկում էր նրան մեջքի վրա և տանում դպրոց։ Իսկ այժմ նույնիսկ իր այս տարիքում նույն կերպ օգնում է որդուն որպեսզի նա ապրի լիարժեք կյանքով: Բացի այդ տարեց կինն ինքն է զբաղվում տնային բոլոր գործերով և չի բողոքում

Նրանց նույնիսկ սայլակ առաջարկեցին որ տեղափոխումը հեշտ լինի բայց նա հրաժարվել է ասելով որ ինքը կարողանում է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները և ոչ մի սայլակ իրենց պետք չէ: Պրեդրագն ունի հոբբի որով զբաղվում է ամեն օր: Չնայած այն բանին որ միայն նրա ձախ ձեռքն է շարժվում դա չի խանգարում նրան փայտե տարբեր իրեր պատրաստել որոնք նվիրում է ընկերներին և հարևաններին: Օլգան չի դժգոհում կյանքից չնայած խոստովանում է որ տարիների ընթացքում այն ավելի է դժվարանում նրա համար: Այնուամենայնիվ կինն ամենաշատն անհանգստանում է այն փաստից որ երբ նա այլևս չլինի Պրեդրագը ամբողջովին միայնակ կմնա և ոչ ոք հոգ չի տանի նրա մասին

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика