Այս իրական պատմությունը հուզել է բոլորին

Այս հուզիչ պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա: Որբ Գովարդ Քելլին շատ աղքատ էր, ով մանրավաճառ էր՝ ուսման և հացի գումար վաստակելու համար տարբեր տեսակի ապրանքներ էր վաճառում մարդկանց տներ հաճախելով: Մի անգամ նրա գրպանում գումար չէր մնացել և շատ սոված էր, հասնելով հաջորդ տուն, նա իրեն դիմավորող կնոջից մեկ բաժակ ջուր խնդրեց, կինը միանգամից հասկացավ, որ տղան իրականում ոչ թե ջուր է ուզում,այլ սոված է:

Կինը նրան ջրի փոխարեն մեծ բաժակով կաթ բերեց,իսկ Գովարդ Քելլին մինչև վերջին կաթիլը դանդաղ խմեց և ասաց. ես ձեզ ո՞րքան պետք է վճարեմ-կինը ժպտալով պատասխանեց, որ ոչինչ հարկավոր չէ՝ ավելացնելով. մայրս սովորեցրել է՝ բարության դիմաց երբեք գումար չվերցնել,-այդ դեպքում ամբողջ սրտեվ շնորհակալ եմ ձեզ,-ասաց տղան:

Երբ Գովարդ Քելլին դուրս եկավ նրա տնից նա իրեն ոչ միայն ֆիզիկապես էր ուժեղ զգում, այլ նաև հոգեպես: Նա արդեն վստահ էր, քանի դեռ կան այսպիս բարի և առատաձեռն մարդիկ, ամեն ինչ լավ է լինլու: Անցնում են տարիներ. արդեն ոչ երիտասարդ այդ կինը ծանր հիվանդությամբ տեղափոխում է հիվանդանոց: Երբ արդեն հայտնի բժիշկ Գովարդ Քելլին ստուգում է նրա տվյալները և տեղեկանում նրա բնակության հասցեի մասին, միանգամից հասկանում է, որ նա այն բարի կինն է, ով իրեն մեկ բաժակ կաթ էր տվել: Նա համոզվելու համար գնում է այդ կնոջ հիվանդասենյակ՝ նրան տեսնելով կնոջը՝ համոզվում է, որ չի սխալվել:

Բժիշկը տեսնելով կնոջ հիվանդության հետազոտությունները շատ տխրեց, քանի որ մեծ ջանքեր էր հարկավոր այդ դաժան հիվանդությունը բուժելու համար: Բժիշկ Գովարդը ջանք չխնայեց ,ամեն հնարավոր միջոց օգտագործեց կնոջը բուժելու համար և բարեբախտաբար դա նրան հաջողվեց, կնոջ կյանքն արդեն վտանգն տակ չէր: Երբ կնոջ բուժման հաշիվը բերեցին, նա վախենալով էր այն բացում՝ կարծելով, որ ողջ կյանքի ընթացքում չի կարողանալու փակել այդ գումարը: Սակայն երբ բացեց ծրարը կարդաց հետևյալ տողը. վճարված է մեկ գավաթ կաթով:բյու

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика