Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում

Որոնողական աշխատանքների ընթացքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել,

ինչի հետևանքով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը տարբեր աստիճանների վիրավորում են ստացել:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այնուհետև նրանց տեղափոխել են Կապանի հիվանդանոց: Ավելացնենք, որ փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները:

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика