Այսօր առաջարկում ենք անհավանական համեղ սալտիսոնի բաղադրատոմսն հավի քարաճիկից

Հավի քարաճիկով այս անհավանական համեղ սալտիսոնը պատրաստելու համր անհրաժեշտ է՝

Բաղադրիչները

  • Հավի քարաճիկ – 2 կգ
  • Կարմիր պղպեղ – 0,5 թ․գ․
  • Դափնու տերև – 2 հատ
  • Բահար – 10 հատիկ
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Ժելատին – 10 գր․
  • Օրեգանո – 1թ․գ․
  • Դիժոնյան մանանեխ – 1 ճ․գ․
  • Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք քարաճիկը և մաքրեք ճարպի թաղանթները։ Թրջեք քացախաջրի մեջ և թողեք մեկ ժամ։ Այնուհետև լվացեք։

2. Քարաճիկները եփեք ցածր կրակի վրա մինչև պատրաստ կլինեն։

3. Սառեցրեք, բայց արգանակը մի թափեք։ Ավելացրեք օրեգանոն և կարմիր պղպեղը։

4. 150 մլ արգանակ լցրեք, սպասեք մինչև սառչի, նախօրոք տաքացրեք ժելատինը և լցրեք արգանակի վրա, խառնեք և այս ամենը լցրեք քարաճիկների վրա։

5. Վերցրեք ձևամանը, մեջը սննդային թաղանթ փռեք, քարաճիկներով զանգվածը լցրեք ձևամանի մեջ, վրայից սննդային թաղանթով ծածկեք, վրան ծանրություն դրեք և մեկ գիշերով դրեք սառնարանը։ Մատուցեք մանանեխով։

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика