Ամուսինը պատահաբար գտավ կնոջ ֆլեշ կիչը որը նա թաքցրել էր սանրի մեջ և ինչ տեսավ միացնելուց հետո

Երեկ առավոտյան շտապում էի և իմ սանրը չգտնելով՝ վերցրեցի կնոջինս: Պատահաբար այն ընկավ ձեռքիցս, և լոգարանի հատակի սալիկին հարվածելուց հետո՝ սանրի ներքևի հատվածը բացվեց: Վերցնում եմ սանրը գետնից և մեջը ինչ-որ թաշկինակ եմ տեսնում: Աշխատանքից ուշանալու մասին մտքերը դուրս թռան գլխիցս. հետաքրքասիրությունս այդ պահին ամեն ինչից վեր էր: ֆլեշ կրիչ: Ես այն մինչ այդ երբեք չէի տեսել: Կարծես ինչ-որ ֆիլմից հատված լիներ:

Բնականաբար չէի կարող առանց ուշադրության թողնել ֆլեշ կրիչը, դրա համար էլ շտապեցի համակարգչի մոտ: Բարեբախտաբար, կինս ու որդիս արդեն տանը չէին: Կրիչն ուներ մեծ հիշողություն, բայց այն գրեթե լցված էր ֆայլերով: Մեջը կային բազմաթիվ համարակալած թղթապանակներ՝ սկսած 2005 թվականից և մինչև 2019: Բացում եմ թղթապանակներից մեկը, այնտեղ գրված են ամիսների անվանումները, 2013-հունիս, 2013-հուլիս…Յուրաքանչյուրի մեջ կային մի քան ֆայլեր: Բացեցի դրանցից մեկը, իսկ մեջը տեքստ էր և լուսանկար:

—Այսօր հանդիպեցի հայրիկիս: Շատ եմ նրան կարոտում: Ցավում եմ, որ մենք միասին չենք ապրում… Մի քանի ֆայլ բացելուց հետո հասկացա, որ դա կնոջս անձնական օրագիրն է: Ես երբեք չեմ իմացել դրա մասին: Իսկ հիմա նրա մանրամասն պատմությունն իմ ձեռքերում է: Ուզում էի գտնել այն ամենը, ինչ նա գրել է իմ մասին, բայց ինչ-որ բան ինձ հետ պահեց…

Դա կամ խիղճս էր, կամ սերը…Ես կտրուկ հանեցի ֆլեշ կրիչը և դրեցի սանրի մեջ: Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ: Հասկանում եմ, որ չի կարելի կարդալ, այդ կերպ ես կներխուժեմ ուրիշ մարդու հոգու մեջ, եթե կինս իմանա, հաստատ կնեղանա, բայց հետաքրքրասիրությունս ինձ հանգիստ չի տալիս: Հոգեբանորեն սա շատ դժվար է: Անկեղծ, չգիտեմ որն է ճիշտ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика