Ամուսինը լքեց կնոջը իսկ նա շնորհակալությունը հայտնեց բաց նամակով և հրապարակեց համացանցում

Շատ հաճախ, երբ մարդիկ ամուսնալուծվում են միմյանց մասին վրդովմունքով են հիշում:Համարվում է,որ եթե չլինեին դժգոհություններ չէր լինի նաև ամուսնալուծություն:Բայց մի կին ով ամուսնուց բաժանվելուց հետո շատ ծանր հոգեբանական ապրումների մեջ է ընկե, կարողացել է բացառապես լավ պահեր գտնել:Ամուսնուն իր շնորհակալությունը նա հայտնել է բաց նամակում.

“Սիրելի իմ նախկին ամուսին: Այսօր, վերջապես, ավարտվեց մեր միասնական կյանքի 15 տարին: Ինչպես տեսնում ես, ես լիովին մարել եմ ժամկետը, ՔԿԱԳ-ի գրության վրա ստորագրությունիցս մինչև ամուսնալուծության գործընթացի վրայի ստորագրությունս:Հիմա ես ազատվում եմ լիովին մաքուր խղճով:Եվ,վերջում ուզում եմ քեզ հայտնել անկեղծ շնորհակալությունս այն ամենի համար,ինչ դու ինձ տվել ես:Քո շնորհիվ՝ ես սովորեցի կայուն դիմադրել բոլոր կենցաղային տհաճությունները, ինչպիսիք են՝ բանալի կամ հեռախոս կորցնելը: Յուրաքանչյուր իրավիճակում ես միշտ ինքս էի ելք գտնում, որպիսի պահպանեմ քո նրբազգաց նյարդերը:

Քո շնորհիվ սովորեցի ներարկումներ անել. Այնպես ստացվեց, որ երեխաները հիվանդանում էին, երբեմն հնարավոր չէր բուժքույր կանչել, իսկ դու շպրիցը տեսնելիս ուշագնաց էիր լինում: Եվ ես ստիպված էի լինում ներարկումներ անել փոքրիկներին, իսկ հետո էլ քեզ ուշքի բերել:Քո շնորհիվ սովորեցի վերանորոգման աշխատանքներ կատարել: Դու երբեք չունեիր դրանց համար ժամանակ և ուժ: Բայց հիմա էլ չեմ վախենում տանը մնալ մենակ՝ առանց տղամարդ:Քո շնորհիվ սովորեցի բանակցություններ վարել բոլոր կազմակերպությունների աշխատակիցների հետ, գրել բացատրականներ, տույժեր վճարել: Ի դեպ, երբ քեզ զրկեցին վարորդական իրավունքից, ես ստիպված եղա մեքենա վարել սովորել, որպիսի երեկույթներից հետո կարողանամ տեղափոխել քո գրեթե անշունչ մարմինը:

Քո շնորհիվ բավականին լավ կազմվածք ունեմ, չէ որ մշտապես շարժման մեջ եմ՝ կամ խանութից ծանր տոպրակներ եմ բերում, կամ հողամասում գործ եմ անում:Քո շնորհիվ մի քանի մասնագիտություն եմ յուրացրել՝ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի գումար վաստակեր ընտանիքի համար:Բայց ինչի համար իսկապես շնորհակալ եմ քեզ, դա այն է, որ դու այնուամենայնիվ հեռացար ինձանից՝ հոգնելով, որ չեմ հասկանում քո բնության նուրբ գծերը: Հեռացար արագ, և երևի չլսեցիր, ինչպես թեթևացած արտաշնչեցի…Քեզ շատ մեծ Շնորհակալություն:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика