Ամենաճիշտ հորոսկոպը ըստ մայաների

Մայաների կուլտուրայի ուսումնասիրությունն ընդգրկում է նաև Մայաների Աստղագիտությունը: Մայաների հորոսկոպը տարբերվում է արևմտյան հորոսկոպներից, ներառում է իր մեջ սիմվոլներ, աստվածություններ և տոտեմներ:

Կոկորդիլոս (Իմիշ) 16.03, 21.03, 10.04, 30.04, 20.05, 9.06, 29.06, 19.07, 8.09, 28.09, 17.09, 7.10, 27.10,16.11, 6.12, 26.01, 15.01, 4.02, 24.02։ Նշանի տարերքը ջուրն է: Այս օրերին ծնվածներն էմոցիոնալ և տարվող բնույթ ունեն, տիրապետում են հարուստ երևակայության և հեշտությամբ դուրս են գալիս ափերից:

Քամի (Իիկ) 17.03, 22.03, 11.04, 1.05, 21.05, 10.06, 30.06, 20.07, 9.08, 29.08, 18.09, 8.10, 28.10, 17.11, 7.12, 27.12, 16.01, 5.02, 25.02։ Նշանի տարերքն օդն է: Այս օրերին ծնվածները ոչ միայն ցանկանում են, այլ նաև կարող են ազդել աշխարհի վրա` գործողությունների, մտքերի և ստեղծագործության օգնությամբ: Նրանց բնորոշ գիծը ոգեշնչվածությունն է:

Երազ (Ակբալ) 18.03, 23.03, 12.04, 2.05, 22.05, 11.06,1.07, 21.07, 10.08, 30.08, 19.09, 9.10, 29.10,18.11, 8.12, 28.12, 17.01, 6.02, 26.02։ Նշանի սիմվոլը ստորերկրյա աշխարհն է, գիշերը և երազների տիրույթը: Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են տեսանելի և անտեսանելի աշխարհների ֆիզիկականի և հոգևորի միջև հավասարակշռության, բայց դրան հասնելը շատ դժվար է: Հաճախ մարդ-Ակբալը դառնում է մատերիալիստ, չափից ավելի պահպանողական և տրամաբանական: Բայց եթե կշեռքի մյուս նժարն է ծանրանում, ապա բացվում է կանխազգացումը և շատ տաղանդներ:

Մողես (Կաան)19.03, 24.03, 13.04, 3.05, 23.05, 12. 06, 2.07, 22.07, 11.08, 31.08, 20.09, 10.10, 30.10, 19.11, 9.12, 29.12, 18.01, 7.02, 27.02։ Նշանի տարերքը հողն է: Նշանի տիրուհին Մամ աստվածուհին է: Մարդիկ` ծնված այս օրերին, հնարավորություն ունեն փորձել և իրագործել իրենց ամենաուժեղ զգացմունքները և մտքերը: Այսպիսի որակը նկարչության, երաժշտության, պարի և պոեզիայի ունակություն է տալիս: Եթե նրանք չեն կարողանում ինքնարտահայտվել, ապա պարփակվում են իրենց մեջ, հակված են առանձնանալու և հիվանդագին են ընդունում քննադատությունը:

Օձ (Չիկչան)։ 20.03, 25.03, 14.04, 4.05, 24.05, 13.06, 3.07, 23.07, 12.08, 1.09, 21.09, 11.10, 31.10, 20.11, 10.12, 30.12, 19.01, 8.02, 28.02։ Նշանի տարերքը Ծիր Կաթինն է, աստվածությունը, Կուկուլկանը, որն իր խնամակալության տակ գտնվողներին տալիս է լավ առողջություն և մոգական կարողություններ: Այս մարդիկ ազդում են ուրիշների վրա` իրենք էլ չկասկածելով այդ մասին:

Օտարական (Կիմի) 1.03, 26.03, 15.04, 5.05, 25.05, 14.06, 4.07, 24.07, 13.08, 2.09, 22.09, 12.10, 1.11, 21.11, 11.12, 31.12, 20.01, 9.02, 29.02։ Նշանի սիմվոլն օտարականն է` աշխարհների միջև: Հաճախ ընկնում է մելանքոլիայի մեջ, բայց նրա հետ հետաքրքիր է զրուցել: Հակված է փիլիսոփայության և գերբնական գիտությունների: Այս նշանի ներկայացուցիչներից ստացվում են լավ աստղագուշակներ և մոգեր:

Եղնիկ (Մանիկ) 2.03, 27.03, 16.04, 6.05, 26.05, 15.06, 5.07, 25.07, 14.08, 3.09, 23.09, 13.10, 2.11, 22.11, 12.12, 1.01, 21.01, 10.02։ Այս նշանի հովանավորը Տոխիլն է (Եղնիկ Աստված): Տալիս է շատ էներգիա, դերասանական տաղանդներ և բուժիչ կարողություններ: Չնայած հախուռն խառնվածքին, այս մարդիկ միայնակ են:

Լուսին (Լամատ) 3.03, 28.03, 17.04, 7.05, 27.05, 16.06, 6.07, 26.07, 15.08, 4.09, 24.09, 14.10, 3.11, 23.11, 13.12, 2.01, 22.01, 11.02։ Նշանի մյուս նշանակությունը երկնային լուսատուն է: Տոտեմային կենդանիներն են թռչունը և ճագարը: Այս օրերին ծնվածները խելոք են, խորամանկ և շրջահայաց: Մոտիկների համար նրանք հանգստություն են ճառագում, տալիս են հարմարավետության զգացողություն:

Անձրև (Մուլուկ) 4.03, 29.03, 18.04, 8.05, 28.05, 17.06, 7.07, 27.07, 16.08, 5.09, 25.09, 15.10, 4.11, 24.11, 14.12, 3.01, 23.01, 12.02։ Նշանի աստվածություն հովանավորը Չաակն է (Անձրևի ոգին): Տոտեմային կենդանին` ձուկը: Մարդ-Մուլուկներն ունեն հարուստ ներաշխարհ և լավ ինտուիցիա:

Շուն (Օօկ) 5.03, 30.03, 19.04, 9.05, 29.05, 18.06, 8.07, 28.07, 17.08, 6.09, 26.09, 16.10, 5.11, 25.11, 15.12, 4.01, 24.01, 13.02։ Նշանի տիրակալը Տցուլն է (Շան գլխով Աստված): Մարդ-Օօկներն առանձնանում են ընկերների և մոտիկների նկատմամբ հավատարմությամբ: Ընտանիքը նրանց տալիս է ուժեղ էմոցիոնալ աջակցություն: Նրանց չի կարելի մենակ լինել: Թերությունը խանդն է:

Կապիկ (Չուեն) 6.03, 31.03, 20.04, 10.05, 30.05, 19.06, 9.07, 29.07, 18.08, 7.09, 27.09, 17.10, 6.11, 26.11, 16.12, 5.01, 25.01, 14.02։ Չուենը կապիկների աստվածն է: Չուենները պաշտում են լինել ուշադրության կենտրոնում, չեն կարող առանց շփման, զգայուն են և ռոմանտիկ: Ամեն ինչ անում են կարծես խաղալով: Թերությունը հիշաչարությունն է:

Գանգ (Էբ) 7.03, 1.04, 21.04, 11.05, 31.05, 20.06, 10.07, 30.07, 19.08, 8.09, 28.09, 18.10, 7.11, 27.11, 17.12, 6.01, 26.01, 15.02։ Նաև` «մոգական դդում» և «պահեստային գլուխ»: Այս մարդկանց տխրեցնում և հուսահատեցնում են ճակատագրի հարվածները, բայց նրանք ունեն հսկայական ներքին պաշարներ և բառացիորեն «պահեստային» գլուխ: Հազվադեպ են իրենց թույլ տալիս զայրույթ և կատաղություն: Ձգտում են սոցիալական և հասարակական ճանաչման:

Եգիպտացորեն (Բեն) 8.03, 2.04, 22.04, 12.05, 1.06, 21.06, 11.07, 31.07, 20.08, 9.09, 29.09, 19.10, 8.11, 28.11, 18.12, 7.01, 27.01, 16.02։ Եգիպտացորենը ծնունդի, աճի և զարգացման սիմվոլն է: Եգիպտացորենը նվիրում է իր խնամակալության տակ գտնվողներին ինքնավստահություն: Նրանց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Հաճախ են իրենց ենթարկում վտանգների:

Յագուար (Իիշ) 9.03, 3.04, 23.04, 13.05, 2.06, 22.06, 12.07, 1.08, 21.08, 10.09, 30.09, 20.10, 9.11, 29.11, 19.12, 8.01, 28.01, 17.02։ Այս նշանն առավել առատ է նվիրաբերում իր խնամակալության տակ գտնվողներին: Նրանք գործնականորեն անխոցելի են: Իիշը Մայաների սիրելին է:

Արծիվ (Մեն) 10.03, 4.04, 24.04, 14.05, 3.06, 23.06, 13.07, 2.08, 22.08, 11.09, 1.10, 21.10, 10.11, 30.11, 20.12, 9.01, 29.01, 18.02։ Սիմվոլը նշանակում է արև յուրահատուկ խնամակալություն, ապագայի գուշակման ունակություն և պարզ միտք: Մարդ-Արծիվները հպարտ են և անկախ, բայց ուրիշների նկատմամբ «բարձրանալու» չափից ավելի ձգտումը կարող է նրանց վնասել:

Բու (Կիիբ) 03, 5.04, 25.04, 15.05, 4.06, 24.06, 14.07, 3.08, 23.08, 12.09, 2.10, 22.10, 11.11, 1.12, 21.12, 10.01, 30.01, 19.02։ Բուերը հանելուկային են, զգայուն և ծածկամիտ, տիրապետում են նուրբ ինտուիցիայի: Բարկացած բուն կարող է օգտագործել իր սուր և ուժեղ կտուցը:

Հող (Կաաբան) 12.03, 6.04, 26.04, 16.05, 5.06, 25.06, 15.07, 4.08, 24.08, 13.09, 3.10, 23.10, 12.11, 2.12, 22.12, 11.01, 31.01, 20.02։ Այս նշանի մյուս անվանումը Ծիածան է և Երկրաշարժ: Մարդ-Կաաբանը կարող է լինել ինչպես՝ համակրելի, հաճելի և հաջողակ, այնպես էլ՝ իրական «տարերային աղետ», որը քաոս և ավերածություն է բերում:

Թուր (Էտցնաբ) 13.03, 7.04, 27.04, 17.05, 6.06, 26.06, 16.07, 5.08, 25.08, 14.09, 4.10, 24.10, 13.11, 3.12, 23.12, 12.01, 1.02, 21.02։ Նշանի մյուս նշանակությունը նիզակն է, կայծքարը և բուրգը: Այս մարդիկ կարողանում են հարմարվել, բայց իրենց մասին երբեք չեն մոռանում: Կյանքն ընդունում են՝ որպես պատերազմ: Մարդ-Թրերը հաճախ հայտնվում են սկանդալների կիզակետում: Նրանց անհրաժեշտ է հոգեպես կատարելագործվել և փնտրել ներդաշնակություն:

Որոտ (Կաուակ) 14.03, 8.04, 28.04, 18.05, 7.06 , 27.06,17.07, 6.08, 26.08, 15.09, 5.10, 25.10, 14.11, 4.12, 24.12, 13.01, 2.02, 22.02։ Մարդը կարծես որոտաբեր ամպ լինի, որն ազատվում է լարումից` թողնելով հետևանք շրջապատի վրա: Նրա կարմայական խնդիրն է` սովորել հսկել իր զայրույթը և բացասական էմոցիաները:

Արև (Ախաու) 15.03, 9.04, 29.04, 19.05, 8.06, 28.06,18.07, 7.08, 27.08, 16.09, 6.10, 26.10, 15.11,5.12, 25.12, 14.01, 3.02, 23.02։ Այս նշանի մյուս նշանակությունն է իշխանությունը, ծաղիկը: «Արևային ծաղիկները» կարող են հույս դնել հարաբերական «կենցաղի թեթևության» վրա, ի տարբերություն մյուս նշանների: Այս մարդիկ ավելի հաջողակ են` չնայած հեշտությամբ կորցնում են ոտքերի տակի հողը: Մթից նրանք միշտ դուրս կգան դեպի լույս, կգտնեն ելքը, ձեռք կբերեն աջակցություն և Աստծո օգնությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика