Մեր ամենասիրելի տոներին մնացել են հաշված օրեր,ինչի կապակցությամբ բոլորը պատրաստվում են և նվերներով և նոր ճաշատեսակներով և աղցաններով զարդարել իրենց բնակարանը։Այս յուօրինակ բոլորիս կողմից Ցեզար աղցանը պարտադիր պետք է լինի մեր տոնական սեղանին այն և շատ գեղեցիկ տեսք է տալիս և շատ համեղ է:
Բաղադրությունը
- 4 բաժնի համար անհրաժեշտ է
- Հավի դոշ-400 գրամ
- Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ
- Հոլանդական պանիր-200 գրամ
- Հացի կտորներ-100 գրամ
- Մայոնեզ
- Ձեթ
- Սխտոր
- Սև պղպեղ
- Աղ
Պատրաստման եղանակը Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ:Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին:Կտրատել հազարի տերևները:Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը:Համեմել աղով և պղպեղով:Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը:Չորահացերը կարելի է և պատրաստի գնել և պատրաստել:Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ:Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա,5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին: