Ահա 6 բան որոնց մասին պետք չէ բարձրաձայնել

Պահեք դրանք ձեր մեջ: Մենք բոլորս ուզում ենք աշխարհի հետ կիսել մեր ձեռքբերումներն ու ուրախությունները: Մենք նաև ուզում ենք, որ ինչ-որ մեկը լսի տառապանքի և դժբախտության մեր պատմությունները:Սա չի նշանակում, որ դուք պետք է չափազանց գաղտնապահ լինեք: Ուղղակի իմաստ ունի պաշտպանվել հուզական (իսկ երբեմն նույնիսկ ֆիզիկական) վնասներից՝ գաղտնի պահելով որոշ փաստեր:

Երազներ և նպատակներ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երազանքների և նպատակների մասին հանրությանը պատմելը նվազեցնում է դրանց իրականացման հավանականությունը: Ձեզ այնքան հաճելի է, որ մյուսները իմացել են ձեր համարձակ ծրագրերի մասին, որ դրանք իրականություն դարձնելու որևէ դրդապատճառ (մոտիվացիա) չկա:Սրան գումարեք ուրիշների քննադատություններն ու ակնկալիքները և ստացեք անհաջողության կատարյալ բաղադրատոմս: Թույլ մի տվեք, որ այս լրացուցիչ սթրեսը ներխուժի ձեր կյանք:

Անձնական կյանք Եթե ​​ուրիշների հետ կիսվեք ձեր անձնական կյանքի գաղտնիքներով, ապա դա ի վերջո կհանգեցնի աղետի:Այսօրվա աշխարհում վստահություն գրեթե այլևս չկա:Շատ դժվար է գտնել ազնիվ մարդու որին պետք է վստահել Ուրեմն ինչո՞ւ այդպիսի ինտիմ բաներ պատմել օտարներին: Պահեք դրանք ձեր ներսում: Ոչ ոք չի կարող ոչնչացնել այնպիսի բան, որի մասին նույնիսկ չի էլ ենթադրում:

Ընտանեկան խնդիրներ Բոլորն ունեն ընտանեկան կոնֆլիկտներ: Բայց յուրաքանչյուր ընտանիք իր ելքն է գտնում:Սերը, ատելությունը և այլ բուռն զգացողությունները՝ յուրաքանչյուրի անձնական գործն են: Օտարները չպետք է իմանան այդ մասին:

Գույք Նյութական հարստությամբ պարծենալը կարող է սխալ ընկալվել ուրիշների կողմից: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես ուրիշները կարձագանքեն ձեր պարծենկոտությանը: Աշխարհում կան մարդիկ, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը, որպեսզի ստանան ձեր ունեցածը: Ոմանք նույնիսկ մաքուր ջրի հասանելիություն չունեն, իսկ ոմանք էլ հազիվ են փող հայթհայթում սննդի համար:

Լավ գործեր Աշխարհին խիստ պակասում է բարությունը: Բայց չի կարելի լավը գործել միայն ուրիշների աչքի համար: Եթե ​​ցանկանում եք ինչ-որ մեկին օգնել, դա արեք անկեղծորեն, և ոչ հանուն հաճոյախոսությունների և գովասանքի:

Փող Ձեր ֆինանսների մասին ուրիշներին պատմելը խելամիտ չէ: Օտարները չպետք է իմանան ձեր աշխատավարձի չափը:Մարդուն հարցնել, թե որքան է վաստակում՝ անհարգալից վերաբերմունքի և վատ դաստիարակության դրսևորում է: Միայն հիմարներն են բարձրաձայն խոսում փողի մասին: Ձեր ֆինանսները ձեր սեփական գործն են, և ուրիշ ոչ մեկի:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика