Ահա թե որ օրգանից է կախված մարդու կյանքի տևողությունը

Առողջ ու երկար ապրելու համար բոլոր օրգանների ու համակարգերի առողջությունն էլ շատ կարևոր է, սակայն մասնագետները պարզել են, որ կա մի օրգան, որի առողջությունը համարվում է երկարակեցության հիմնական չափորոշիչը:

60 տարեկանից բարձր հիվանդների առողջական վիճակով զբաղվող բժիշկ-ծերունաբանների կարծիքով՝ տարեց հասակում մարդկանց առողջությունն անմիջականորեն կախված է աղիների միկրոֆլորայից, քանի որ այն որոշում է մարդու ընդհանուր վիճակն ու կյանքի տևողությունը:

Գիտնականների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այս գործոնից է կախված առողջական վիճակի ու իմունային համակարգի պաշարների 70%-ը: Բակտերիալ կազմի խանգարման դեպքում հիվանդություններն ու վարակները պատշաճ իմունային պատասխան չեն ստանում, քանի որ օրգանիզմը դժվարությամբ է կատարում անգամ իր հիմնական գործառույթները: Արդյունքում տուժում են բջիջներն ու ախտահարման գործընթացն էլ ավելի է խորանում:

Բացի այդ, աղիների աշխատանքի խանգարման դեպքում կարող են զարգանալ որոշ վտանգավոր քրոնիկ հիվանդություններ, որոնք պայմանավորված են լինում նյութափոխանակության խանգարման համախտանիշով: Նման դեպքերում կարող է զարգանալ շաքարային դիաբետ ու զարկերակային գերճնշում, իսկ անոթներում կարող են ձևավորվել թրոմբներ:

Օրգանիզմի սխալ աշխատանքը կարող է դառնալ ճարպակալման պատճառ, ինչը մի շարք լուրջ հետևանքներ կունենա: Բացի այդ, բնական գործընթացների խանգարումները հաճախ հանգեցնում են քնի խանգարումների, գլխացավերի ու սննդային ալերգիաների զարգացման:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика