Ալոէ վերայի առավելությունները ձեր օրգանիզմի համար

Ինչո՞ւ էին եգիպտացիները այն համարում «անմահության բույս»։ Ալոէ վերան դեկորատիվ բույս է, որը շատ օգտակար է: Հույները, եգիպտացիները, հռոմեացիները լայն կիրառել են այս բույսը: Բուժումներ, կոսմետոլոգիա, դիետա, և բոլորը ալոէ վերայի օգնությամբ: Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում այն նույնպես հնուց կիրառվել է: բույսը հեռացնում է տենդագին ցավերը, բուժում է ասթման, խոցերը, օստեոարթրիտը:

Ալոէ վերան չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Այն կարող եք ինչպես՝ ձեռք բերել մոտակա խանութներում, այնպես էլ՝ ինքնուրույն աճեցնել: Եթե տանն ունեք այս բույսից, ապա կարևոր է իմանալ, որ ալոէ վերան հազվադեպ են ջրում և դնում են արևկող վայրում: Մանր և լայն տերևների գելը կարող եք օգտագործել բժշկական նպատակներով: Պարզապես անհրաժեշտ է կիսել տերևը երկու մասի և հանել գելը:

Ալոէ վերայի առավելությունները

  • Բուժում է բշտիկները
  • Նվազեցնում է ցանը և այլ մաշկային խնդիրները
  • Օգնում է այրվածքների ժամանակ
  • Հանում է մաշկի գրգռվածությունն ու քորը
  • Խոնավեցնում է մաշկը
  • Նվազեցնում է կնճիռները
  • Բուժում է վերքերը
  • Հրաշալի է մազաթափության դեպքում

Ալոէն՝ ներքին օգտագործման համար

  • Բարձրացնում է իմունիտետը
  • Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Կանխարգելում է մասողական խանգարումները, օրինակ՝ ստամոքսի փքվածություն, կոլիտ, փորկապություն, հանգստացնում է ստամոքսը
  • Օգնում է այրոցի և ստամոքսի խանգարման դեպքում
  • Լավացնում է սրտի աշխատանքը
  • Առողջացնում է լնդերը
  • Նվազեցնում է արթրիտային բորբոքման ռիսկը
  • Ամրացնում է միզարձակող օրգանների ֆունկցիան
  • Խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը

Այս բույսը մեզ է հասել Հյուսիսային Աֆրիկայից, և առաջին անգամ այս բույսի օգտակարությունը պարզել են եգիպտացիները: 60-ականն թթ. հայտնի վիրաբույժ Վլադիմիր Պետրովիչ Ֆիլատովը գտել է միջոց, որը կարող է օգտագործվել տեսողության լավացման համար, եթե այն ընդունեք բուժման ավանդական միջոցների հետ։

Բաղադրիչներ

  • 100 գրամ ալոէ վերայի գել
  • 300 գրամ մեղր
  • 500 գրամ մանրացված ընկույզ
  • 3-4 կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը։ Ալոէի մի քանի տերև վերցրեք, լավ լվացեք, մանր կտրատեք։ Հանեք դրանում պարունակվող հյութը թանզիֆի միջոցով։ Խառնեք բոլոր բաղադրիչները, և ձեր դեղամիջոցը պատրաստ է։

Օգտագործման եղանակը։ Ամեն օր ուտելուց 30 րոպե առաջ օգտագործեք այնքան ժամանակ, քանի դեռ լավացում չեք նկատել։ Բացի տեսողության լավացումից՝ այս դեղամիջոցը կարագացնի նյութափոխանակությունը և ընդհանուր առողջական վիճակը։

Դեղամիջոցը կարող են օգտագործել նաև նրանք, ովքեր ունեն հետևյալ խնդիրները.

  • երիկամային անբավարարություն
  • աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ
  • կանացի սեռական օրգանների բորբոքում
  • թութք
  • տուբերկուլյոզ
  • սիրտ-անոթային համակարգի խնդիրներ։
Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика