Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ այդ թվում Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:
Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել Hraparak.am-ի հետ զրույցում ասել է Վանեցյանը
Հիշեցնենք որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացրել էր որ 2018թ.-ի հոկտեմբերին Դուբայում Իլհամ Ալիևը Արթուր Վանեցյանի միջոցով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց 5 միլիարդ դոլար էր առաջարկել Նիկոլ Փաշինյանին