Սրբի դիմակ է դրել, որ մարդկանց աչքին մի քիչ բարձր երեւա. Դիանա Տորեսը Տաթեւ Սարգսյանի կողմից իրեն դատի տալու մասին.

Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տորեսի եւ Տաթեւ Սարգսյանի միջեւ ծագած սկանդալը. Տաթեւը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան վերջինս Ինստագրամի իր էջում հրպարակումներ էր արել Տաթեւի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»: Դիանայի Սթորի բաժինը ողողված էր Տաթեւի մասին վիրավորական հրապարակումներով, իսկ վերջինս էլ որոշել է հարցը տեղափոխել իրավական հարթակ: Տաթեւ Սարգսյանի կողմից Դիանային դատի տալու մասին«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է Դիանայի հետ:

«Հիմա պարզ է՝ սրբի դիմակ է դրել, որ մարդկանց աչքին մի քիչ բարձր երեւա, ամեն դեպքում ես չեմ պատրաստվում անուն տալ, ինքը լավ գիտի այդ ամեն ինչը: Իմ շահերը դատարանում կպաշտպանի իրավապաշտպանը, քանի որ ես ցանկություն չունեմ այդ նիստերին գնալու, իր երեսը տեսնելու, բայց եթե պարտադիր պետք է լինի, որ ես անպայման ներկա լինեմ, կլինեմ, քանի որ վախենալու ոչինչ չունեմ: Ինքն ինձանից լավ գիտի այդ ամենի մասին, եւ գիտի, որ ես չեմ կարող խոսել, անուններ տալ: Ես վախենալու բաներ չունեմ, ուղղակի ուրիշ թեմաներ կան, ես չեմ ուզում մարդիկ ընկնեն խնդիրների մեջ»,-մեզ հետ զրույցում հայտարարում է Դիանա Տորեսը:

Լիդա Եղիազարյան armlur.am

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика